Sunday, 12 07 2026
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում

«Ռազբոյ» Ամիրյան փողոցում ՝ Սոչի հասնելու համար․ Թալանվել և ծեծի է ենթարկվել տանտիրուհին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Նաիրի Մարությանի գործի դատական քննությունը:

34-ամյա Նաիրին բարձրագույն կրթություն ունի, ամուսնացած է, նրա խնամքին են  3 անձ, այդ թվում՝ 13 և 3 տարեկան երեխաները:

Նրան մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում կատարելու համար:

Դատարանը հաստատված է գնահատել, որ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 17-ի սահմաններում Նաիրին ու նրա հանցընկերը գնացել են Երևանի Ամիրյան փողոցի շենքերից մեկը, բարձրացել են 9-րդ հարկ ու սպասել են իրենց հարձակման թիրախ ընտրված տան տիրուհուն:

Կինը վերադարձել է աշխատանքից, վերելակով բարձրացել, հասել է իր բնակարանին, գնումներով տոպրակները դրել է բնակարանի մուտքի դռան առաջ, պայուսակից հանել է բանալիները, անջատել է բնակարանի անվտանգության ապահովման համակարգը, բացել է դռան փականները, տոպրակները բռնած՝ հրել ու բացել է դուռը:

Բայց դեռ ներս չմտած՝ հետևից մի ձեռք փաթաթվել է նրան, մի ձեռք  էլ փակել է նրա բերանը: Կինը շրջվել ու նկատել է սև դիմակով մեկին:

Նաիրի Մարությանն ու ընկերը չեն թողել, որ կինն ուշքի գա, նրան հրելով՝ անմիջապես մուտք են գործել բնակարան:

Նրանք իրենց հետ տարած կպչուն ժապավենով կապել են տանտիրուհու բերանը, ոտքերը, ձեռքերը, հարվածներ են հասցրել՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում,  արյունազեղումներ, քերծվածքներ:

Ըստ նախաքննական մարմնի՝ Նաիրին ու նրա հանցընկերը տուժողի բնակարանից հափշտակել են ընդհանուր՝  2 միլիոն 350 հազար դրամի զարդեր՝ զմրուխտե, ադամանդե քարերով ոսկե մատանիներ, ոսկե կախազարդով շղթա և այլն:

Ամբաստանյալ Նաիրի Մարությանը մենակ էր նստած ամբաստանյալի աթոռին: Նա իրեն դատարանում մեղավոր ճանաչեց մասնակիորեն, հայտնեց, որ զղջում է կատարածի համար, ներողություն խնդրեց տուժող կնոջից:

Նաիրին հայտնեց, թե ցանկացել է մեկնել Սոչի, իր մոտ եղել է 700 դոլար, որ իրեն տատիկն էր նվիրել:

Ինքը հանցընկերոջը ճանաչել է դպրոցական ժամանակից: Նա էլ էր ցանկանում երկրից դուրս գնալ:

Նաիրին ասաց, որ ինքը տուժող կնոջը չի ճանաչել: Ընկերն իմացել է, որ այդ կնոջը 1500 դոլար են ուղարկում: Իրենց նպատակը եղել է մտնել տուժողի տուն, վերցնել այդ գումարը ու հեռանալ: Իրենք իրենց հետ տարել են միայն կպչուն ժապավեն:

Սկզբում տուն մտել է ընկերը: Նա մեկ անգամ հարվածել է տանտիրուհուն, ասել է, որ նա ձայն չհանի, քանի որ նրան վնաս չեն տալու: Տուժողը մտել է սեղանի տակ: Իրենք կպչուն ժապավենով կապել են կնոջ ոտքերը:

Իրենք տուժող կնոջը չեն ծեծել: Մասնավորապես՝ ինքը նրան ընդհանրապես չի հարվածել:

Կնոջ պայուսակի մեջ գումար է եղել, անգամ գետնին ընկած է մնացել մատանի, բայց իրենց նպատակն է եղել կոնկերտ 1500 դոլարը վերցնելը: Իրենք միայն այդ գումարն են փնտրել:

Այդ բնակարանից ոչ մի զարդ չեն տարել, իրենց հետևից բնակարանի դուռը չեն փակել:

Ինքը զարմացել է՝ տեսնելով, որ տուժողը, ընկած ժամանակ, գլուխը հարվածել է գետնին:

Տուժող կինը դատարան չի ներկայացել: Դատարանում հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները:

Կինը հայտնել է, որ ամուսնացած չի եղել, երեխաներ չունի: Աշխատում է երևանյան պոլիկլինիկաներից մեկում՝ որպես փոխտնօրեն:

Աշխատանքն ավարտում է ժամը 17-ին:

Դեպքի օրը աշխատանքից հետո վերադարձել է տուն:

Դուռը բացել է, բայց դեռ ներս չմտած՝ իր թիկունքից ձեռքով մարմինը գրկել են, մի ձեռքով էլ փակել են իր բերանը: Ինքը գլուխը աջ է շրջել, տեսել է սև դիմակով մի անձնավորության:

Իրեն ներս են հրել, ապա միջանցքից հրելով տարել են խոհանոց: Հրել են խոհանոցի սեղանի տակ:

Ինքը մեջքի վրա է ընկել և օգնություն է կանչել:

Այդ ժամանակ նկատել է, որ դիմակով անձնավորությունը սև գուլպայով է իրեն քողարկել: Երբ ինքն օգնություն է կանչել, նա ասել է՝ սո՛ւս մնա, ձենդ կտրի: Միաժամանակ փորձել է կպչուն ժապավենով ոտքերը կապել:

Ինքը ոտքերն ինտենսիվ շարժել է, որ թույլ չտա կապել: Դիմակովը կռացել ու բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին:

Հետո մոտեցել է ևս մի դիմակով անձնավորություն: Երկուսով կապել են իր ոտքերը:

Ամբողջ ընթացքում ինքը օգնություն է կանչել:

Նրանց հարվածներից ինքը շշմել է, նրանք նույն ժապավենով կապել են նաև իր բերանը:

Ինքը փորձել է պաշտպանվել, նրանք հարվածել են իր դեմքին, որովայնին, կրծքավանդակին: Ինքը ձեռքով պատռել է նրանցից մեկի դիմակը և իր կարծիքով՝ ճանկռել է նրա դեմքը: Նրանք շարունակել են իրեն հարվածել:

Իր գիտակցությունը կարծես մթագնել է: Գիտակցությունը վերականգնվել է այն ժամանակ, երբ ինքը նստած է եղել իր տան հյուրասենյակի բազմոցին, տանը արդեն շատ ոստիկաններ կային, շտապօգնության բժիշկներ:

Իր վրա հարձակված անձինք իր բերանը կապելուց հետո փորձում էին հանել իր ձախ ձեռքի ոսկե մատանիները, որոնք երեքն էին՝ նույն մատին դրված:

Ոստիկանները գտել են խոհանոցի հատակին ընկած մեկ ոսկե մատանին: Մյուս երկու ոսկե մատանիները ավազակները հափշտակել են:

Հյուրասենյակի զարդատուփի մեջ եղել են տոպազ քարով ոսկե մատանի, ձեռքի արժեքավոր ժամացույց, դրանք չեն հափշտակել: Պահարանում եղել է հինգ հատ հազար դրամանոց, դրանք նույնպես չեն հափշտակել:

Չեն հափշտակել նաև իր դրամապանակում եղած գումարը՝ մոտ տասնութ հազար դրամ:

Տուժողն ասել է, թե իր վրա հարձակված անձանց տեսնելու դեպքում չի ճանաչի: Չնայած մեկի դիմակը պատռել, դեմքն ինչ-որ չափով տեսել է, բայց չի կարող նկարագրել: Հիշում է, որ իրեն մուտքի մոտ հետևից գրկած անձի գլուխը հավասար է եղել իր ուսին:

Տուժողն ասել է, որ եղբոր զավակներ ունի, ովքեր արտերկրում են: Կուտակած գումար երբևէ չի ունեցել: Ապրել է իր աշխատավարձով ու եղբոր որդու ամենամսյա օգնությամբ: Շփվում է սահմանափակ թվով մարդկանց հետ:

Այնուհետև տուժողն իր ներկայացուցչի միջոցով դատարանին է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ ամբաստանյալ Նաիրի Մարությանի հարազատները փոխհատուցել են իրենից հափշտակված զարդերի արժեքը՝ 2 միլիոն 350 հազար դրամ, նույնքան գումար էլ՝ 2 միլիոն 350 հազար դրամ, հատուցել են՝ իր առողջության վերականգնման համար, ընդհանուրը՝ իրեն տվել են 4 միլիոն 700 հազար դրամ, ինքը ամբաստանյալ Մարությանից այլևս  քաղհայցի պահանջ չունի:

Տուժողը դատարանին դիմելով հայտնել է նաև, որ վատառողջ է, ունի լուրջ առողջական ու հոգեբանական խնդիրներ, ի վիճակի չէ ներկայանալու դատարան…

Տուժողի տանը կատարվող հանցագործության պահին շատ անհանգիստ է եղել հարևանի շունը: Դա դրդել է հարևանին՝ ավելի ուշադիր ականջ դնելու, նա լսել է հարևանուհու օգնության կանչերը ու ոստիկանություն է ահազանգել:

Ոստիկանները ժամանել են, տուժողին գտել են խոհանոցի հատակին կիսանստած: Նրա ոտքերն ու ձեռքերը կապված են եղել կպչուն ժապավենով, դեմքը եղել է ծեծված, ատամները՝ գետնին ընկած: Բնակարանում իրերը խառնված են եղել, տեղաշարժված, պահարանները եղել են բացված: Շենքի առաջին հարկի աստիճանահարթակից՝ աղբամանի մոտից, հայտնաբերվել է կանացի զուգագուլպա:

Տուժողի վիճակը լավ չի եղել, նրան տարել են հիվանդանոց:

Նաիրի Մարությանը դեպքի վայրում կատարված քննչական փորձարարության ժամանակ հանգամանորեն նկարագրել է, թե ինչպես է ընկերոջ հետ դիմակավորված հարձակվել տուժողի վրա:

Դատարանը հաստատված չի համարել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը՝ այն, որ ավազակային հարձակմամբ տուժողի տնից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գույք: Չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի՝ դատարանը Նաիրի Մարությանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից վերաորակել է 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով:

Նաիրի Մարությանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի նոյեմբերի 18-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում