Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Բոստանջյան. Մարդիկ չեն կարող իրենց պատրանքների դաշտն ընկնել ու մտածել, որ վաղը լավ կլինի

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի խոսքերով, մեր հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա և իհարկե բարվոք վիճակում չէ. «Հիմա անկախ սոցիոլոգիական այդ հարցումների` Gallup-ը կլինի, թե մեկ այլ կազմակերպություն, որոնց թվերը կարող են մի փոքր աջ կամ ձախ սխալներ ունենալ, փաստն այն է, որ մեր բնակչության մի ստվար զանգված սոցիալական առումով շատ վատ վիճակում է, և մենք էլ դա հասկանում ենք»:

Բոստանջյանը նկատեց, որ այսօր կառավարությունն ու երկրի նախագահը քայլեր են ձեռնարկում այդ իրավիճակը բարելավելու ուղղությամբ:

Նշենք, որ Gallup կենտրոնը124 երկրում հետազոտություն է իրականացրել` պարզելու, թե ինչպես են իրենց կյանքը գնահատում տեղաբնակները և ինչ են ակնկալում առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Պարզվում է ՀՀ բնակչության 54 տոկոսը թե՛ այժմ և թե՛ առաջիկա հինգ տարիների համար կարծում է, որ ինքը պայքարում է գոյատևման համար:

Բոստանջյանը նկատեց, որ ինքը շատ լավ հասկանում է բնակչության նման հոռետեսական դիրքորոշումը. «Մարդիկ կարողանում են ճիշտ կողմնորոշվել և տեսնելով այսօրվա իրավիճակը, երբ զանգվածների զգալի մասը եկամուտներ չունի և մտածում է, որ չի ունենալու, հաշվի առնելով աշխատատեղերի բացակայությունը, ավելին` գնաճի աճող տեմպերը, հասկանում են, որ իրենց բարեկեցության բարձրացման համար սցենարները կարծես թե դեպի վատն են գնում»:

Ըստ Բոստանջյանի` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որևէ միտում չի նկատվում, որ վաղը լավ կլինի, իսկ մարդիկ էլ չեն կարող իրենց պատրանքների դաշտն ընկնել ու մտածել, որ վաղը լավ կլինի: Բոստանջյանի խոսքերով դրանով են նաև պայմանավորված արտագաղթի մեծ չափերը. «Հայ ժողովուրդը երևի թե դադարել է բողոքել որևէ մեկին` հասկանալով, որ դա որևէ ազդեցություն չի ունենա, դրա համար էլ բավականին նկատելի ձևով հեռանում են երկրից և մտածում, որ այլ երկրում կկարողանան եթե ոչ արժանավայել, բայց գոնե ապրել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում