Սի Ցզինպինը մերժել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, որը խնդրել է նրան պատվարժան չինական անուն ընտրել իր` դեռևս չծնված դստեր համար: Այս մասին հաղորդում է The New York Post-ը: Պատասխանելով այս խնդրանքին` Չինաստանի ղեկավարն ասել է` ո́չ, և հավելել, որ դա «շատ մեծ պատասխանատվություն է»:
Գործարարի և Չինաստանի ղեկավարի զրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կազմակերպած ընդունելության ժամանակ:
Նշենք, որ Ցուկերբերգը չինարեն ուսումնասիրել է 2010-ին:






































