Friday, 10 07 2026
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր

Մեղադրանքը պաշտպանող դատախազը համատեղությամբ նաև ազատամարտիկին ծեծելով սպանողի ու նրա ընկերների պաշտպանն է

Անցած տարի կնոջ և աղջկա աչքի առաջ ծեծված ու սպանված ազատամարտիկ  Վարդան Թումանյանի քույրը՝ Մարիետա Թումանյանը, պատրաստվում է  դիմել վերին ատյաններին, քանի որ քրեական գործի նախաքննությունը, հիմա նաև՝ դատաքննությունը, ընթանում է անարդարությամբ և կողմնապահությամբ։ Այս օրերին շարունակվող դատական նիստերի ժամանակ էլ, տիկին Թումանյանի խոսքով, գործով մեղադրող դատախազն է ստանձնել մեղադրյալների, այդ թվում՝ Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանի պաշտպանությունը։

Տիկին Մարիետան և սպանված ազատամարտիկի կինը դատախազի շահագրգռվածությունը բացատրում են կաշառքի հանգամանքով։ «Մեզ ուրիշ բան չի մնում մտածելու։ Վարդանի կինն էլ է նույնը պնդում, հակառակ դեպքում ոչ մի տրամաբանության սահմանում չի տեղավորվում թե նախաքննական մարմնի պահվածքը, թե դատախազի»,- ասաց տիկին Թումանյանը։

Սպանված ազատամարտիկի քույրը պնդում է, որ մինչև դատաքննության ավարտը Ջունգլն ու ծեծին մասնակից իր ընկերները պետք է կալանավորված մնային, քանի որ սպանությունից հետո կարճ ժամանակ անց ազատության մեջ հայտնվելուց հետո այդ թիմը հասցրել է արդեն մի քանի քրեական պատմությունների մեջ հայտնվել՝ նախ, տիկին Մարիետայի խոսքով, փախուստի փորձ են իրականացրել, ինչի արդյունքում վթարի են ենթարկվել, ապա ոստիկան են ծեծել, ինչպես նաև բակում «ռեկետ» են իրականացնում՝ բակում կանգնելու և առևտուր իրականացնելու համար առևտրականներից հսկայական ապրանք են վերցնում և նոր թույլատրում կանգնել բակում։

Տիկին Մարիետայի խոսքով՝ հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի այս աղմկահարույց գործով ընդամենը մեկ հոգի պատասխանատվության ենթարկվի, որին հետագայում ազատելն ավելի հեշտ կլինի։ «Դատարանում մենք արդեն տեսնում ենք, որ ցուցմունքներ են հնչում. Սարգիսն ասում է, որ ինքը մենակ է եղել, Ջունգլն այնտեղ չի եղել։ Սրանով փորձում են ամեն ինչ բարդել Սարգիսի վրա, որ Ջունգլը մնա ազատության մեջ, ու բերդում Սարգիսին լավ նայեն»,- ասաց տիկին Մարիետան։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում