Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը հերքել է «Գահերի խաղը» սերիալի լիամետրաժ տարբերակը թողարկելու ծրագրերի մասին լուրերը: «Կենդանի ամսագրի» իր բլոգում գրողը նշել է, որ ներկայումս ոչ ոք չի աշխատում ոչ մի ֆիլմի վրա:
Մարտինի հայտարարությունը եղել է երկրպագուներից մեկի հարցի պատասխանը, որը հետաքրքրվել է՝ արդյոք ճի՞շտ են 7 թագավորությունների ղեկավար Ռոբերտ Բարաթեոնի ապստամբությանը նվիրված կինոֆիլմի ստեղծման մասին նրա խոսքերը: Սեպտեմբերի 27-ին այդպիսի ֆիլմի մասին խոսք, որը, իբր, Մարտինն է ասել «Էմմի» մրցանակաբաշխությունից հետո, հայտնվել է The Daily Star պարբերականում. «Կլինի ֆիլմ, բայց ես դրան չեմ մասնակցում: Շատ գործ ունեմ: Նախագծով զբաղվում են HBO ալիքը և «Գահերի խաղ»-ի պրոդյուսերները»:
2014թ. սերիալի լիամետրաժ տարբերակի մասին ակնարկել է նաև բրիտանացի դերասան Չարլզ Դենսը, որը մարմնավորել է Թայվին Լանիսթերին: Նա ասել է, որ հեռուստանախագծի հեղինակները, այդ թվում՝ Մարտինը, բազմիցս քննարկել են այդ գաղափարը, և դրա իրագործման շատ հնարավորություններ կան:









































