Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Հաշվողական տեխնիկայի և արհեստական ինտելեկտի լաբորատորիայի հետազոտողները սիլիկոնից մանիպուլյատոր են ստեղծել, որի օգնությամբ ռոբոտները կարող են պարզել օբյեկտների ձևը: Այս մասին հաղորդվում է լաբորատորիայի կայքում:
Մանիպուլյատորը հատուկ տվիչներ ունի, որոնք տարբեր ձևի և կոշտության առարկաներ բռնելիս պարզում են օբյեկտի մակերևույթի կարծրությունն ու կորությունը: Ալգորիթմը ռոբոմատների և տվիչների ցուցումները համադրում է տվյալների բազայի հետ և պարզում, թե հատկապես որ օբյեկտն է ռոբոտի ձեռքում: Հասկանալով՝ ինչ օբյեկտ է իր առաջ՝ ռոբոտն այն բարձրացնում է վերցնելու համար անհրաժեշտ ուժով:
Համակարգն արդյունավետ կերպով տարբերում է նույնիսկ ձևով նման առարկաները, օրինակ՝ պլաստիկե և թղթե բաժակները: Իսկ փափուկ ռոբոմատների օգտագործումը հնարավորություն է տալիս վերցնել նույնիսկ այնպիսի բարդ օբյեկտներ, ինչպիսին է CD-սկավառակը կամ թուղթը:







































