Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Խմորումներ ՀԷՑ-ի վաճառքի շուրջ

Այսօր բավական ուշագրավ հայտարարություն է տարածել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Խոսքը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման վերաբերյալ միջազգային խորհրդատվական կազմակերպության՝ «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ»-ի որոշմանը:

«Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի Оպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատախանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված»,- ասված է հայտարարության մեջ:

Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը: Այդ հայտարարությունը նշանակում է, որ հասարակության համար տրվում է էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի ակցիաները և շարժումը վերսկսելու առիթ: Իսկ ինչո՞ւ են իշխանությունները գնում նման քայլի, հատկապես այժմ, երբ սահմանադրական բարեփոխումների հարցում նրանց պետք է հնարավորինս քիչ հասարակական դժգոհություն: Սակայն չի բացառվում բոլորովին, որ հենց այս պատճառով էլ իշխանություններին կարող է պետք լինել էլեկտրաէներգիայի թեմայի թեժացումը՝ հասարակական ռեսուրսը, այսպես ասած, Սահմանադրության և էլեկտրաէներգայի գնի փոփոխությունների միջև կիսելու համար:

Իրավիճակն, իհարկե, առավել բազմաշերտ է և հետաքրքրական, քանի որ այն տեղի է ունենում ՀԷՑ-ի վաճառքի շուրջ զարգացումների համատեքստում: Այդ վաճառքի հեռանկարը հանրության մոտ ընդհանուր առմամբ ընդունվել է դրական: Թեև խոսքը օֆշորային ընկերության, այսինքն՝ որևէ խորհրդավոր և մութ իրողության մասին է, այնուհանդերձ՝ հանրության համար դրական ընկալում կա այն տեսանկյունից, որ վաճառքը կարող է բերել կառավարման արդյունավետության աճի և այդպիսով հանել օրակարգից էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը:

Երբ հայտարարվում է, որ թանկացումը հիմնավոր է, ըստ էության դա նշանակում է, որ հասարակական բացասական տրամադրություն է գեներացվում նաև ՀԷՑ-ի վաճառքի շուրջ: Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե արդյոք սա չի՞ կարող պայմանավորված լինել նրանով, որ վաճառքի գործարքի շուրջ առկա են ներիշխանական շահերի բախումներ տարբեր թևերի միջև, այդ թվում՝ իշխանական և քաղաքական կոնտեքստում:

Շատ հարցերի պատասխաններ հանրության համար թերևս տեսանելի կլինեն ՀԷՑ-ի իրավիճակի դիտարկման հաջորդ փուլերում: Ինչպես հայտնի է, հրապարակված եզրակացությունը վերաբերում է առաջին փուլին: Լինելու է ևս երկու փուլ՝ հոկտեմբերին և նոյեմբերին: Այդ փուլերով, անկասկած, փորձ կարվի կառավարել և հանրային, և քաղաքական-իշխանական տրամադրությունները, և, ամենայն հավանականությամբ, այդ գործընթացն ամբողջությամբ կներառի ցանցերի վաճառքի գործարքը՝ ձևավորելով ամբողջական պատկերն ու գործարքի պայմանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում