«Տաշիր» խումբն ու «Ինտեր ՌԱՕ»-ն ստորագրել են Հայաստանի էլեկտրաէներգետիկ ակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ պայմանագիր: Այս մասին հայտնում է Vedomosti-ն՝ հղում անելով ռուսական ընկերության մամլո հաղորդագրությանը:
Գործարքն ավարտին կհասնի ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացվելուց և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո:
Կողմերը պայմանավորվել են, որ «Հայաստանի Էլցանցերն» ու «Հրազդանի ՋԷԿ»-ը, որոնք գործարքի առարկա են, կշարունակեն ամբողջ ծավալով կատարել ավելի վաղ իրենց ստանձնած պարտավորությունները:







































