Interfax-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի Մեշանյան դատարանը երգչուհի Ալլա Պուգաչովայի օգտին բռնագանձել է ավելի քան 250 հազար դոլար և մոտ 9 միլիոն ռուբլի` պարտքի վերադարձման հայցի համաձայն:
Դատարանը որոշել է երգչուհի Իրսոն Կուդյակովայից բռնագանձել 200 հազար դոլար, ինչպես նաև 47 հազար դոլարի տուգանք և ուրիշի փողերը օգտագործելու համար տոկոս` 10770,83 դոլար, հայտնել է մամլո քարտուղարը:
Դատարանը մեղադրյալից բռնագանձել է նաև 7 միլիոն ռուբլի, ինչը նա նախկինում պարտք էր վերցրել երգչուհուց:







































