Saturday, 11 07 2026
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի

Տավուշցիները հոգնել են պատերազմից և խաղաղություն են ուզում

Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի հրթիռակոծության հետևանքով գյուղի երկու բնակիչներ զոհվել էին, ևս երկուսը վիրավորվել: Ադրբեջանական կողմը հրթիռակոծել էր նաև Նոյեմբերյան քաղաքը, սակայն Նոյեմբերյանը սահմանից մի փոքր ավելի հեռու է, և արձակված հրթիռներն ընկել էին դաշտերում կամ ծառերի վրա՝ չառաջացնելով մարդկային կորուստներ կամ վիրավորներ:

Բերդավանում երեխաներին հանել էին գյուղից, և դպրոցը մի քանի օր չի աշխատի, իսկ Նոյեմբերյանում դպրոց են գնացել ընդամենը մի քանի դպրոցականներ, բայց տեսնելով, որ դպրոցում գրեթե մարդ չկա՝ նորից տուն էին եկել: Եթե նոր հրթիռակոծություն չլինի, և մարդիկ հանդարտվեն, կյանքը մի քանի օրում կվերադառնա իր բնականոն հունի մեջ, բայց մարդկանց մոտ վախը իրենց երեխաների անվտանգության համար կմնա, քանի դեռ չկա կայուն խաղաղություն:

Բերդավանի և հատկապես հարևան Դովեղի գյուղացիներն ասում են, որ իրենց միակ վախը երեխաների համար է, որովհետև իրենք ավելի ուժեղ հրթիռակոծություններ են տեսել 1992-94 թվականներին, և սա իրենց համար սովորական է, բայց երեխաները վախենում են, ու իրենք ստիպված են նրանց գյուղից հանել դուրս: Իսկ երբ երեխաները գյուղում չեն, նրանց հետ կամաց-կամաց գյուղը լքում են ծնողները: Հարևան համայնքներում, որտեղ ապահով է և ադրբեջանական արկերը չեն հասնում, մի քանի ընտանիքներ ժամանակավոր ապաստան են գտել, տուն վարձել կամ բնակվում են ազգականների բնակարաններում: Թե ինչքան կտևի այդ ժամանակավորը, ոչ ոք չգիտի:

«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ձևակերպումը տավուշցիների համար չէ, որովհետև նրանք ապրում են բացահայտ պատերազմի պայմաններում: Պատերազմը ուրիշ կերպ չի էլ լինում՝ հրետանակոծություն և հրթիռակոծություն՝ ավերածություններով և մարդկային կորուստներով:

Վերջին անգամ Տավուշի մարզի գյուղերը և Նոյեմբերյանը հրթիռակոծվել էին 1994թ. մայիսի 1-ին, և նոյեմբերյանցիները տխրությամբ են նկատում, որ մարզում ամենամեծ մարդկային կորուստները տվել է Նոյեմբերյանը: Բայց 1994թ. մայիսի 1-ին չկար հրադադարի համաձայնագիրը, իսկ հիմա այն կա, բայց այդ հրթիռակոծությամբ այն կարծես թե վերանում է:

Թե ինչու ադրբեջանական կողմը գնաց նման քայլի, կա մի քանի բացատրություն՝ սկսած նրանից, որ ղարաբաղյան հարցի կարգավորմանը ուղղված ցանկացած միջազգային միջնորդությունից առաջ ադրբեջանցիները սրում են իրավիճակը՝ հասկացնելով, որ իրենք շահագրգռված չեն ստատուս քվոյի պահպանմամբ: Կա նաև այլ տեսակետ, որը Տավուշ կատարած մեր այցի ժամանակ ներկայացրեց հայկական բանակի սպաներից մեկը: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը փորձում է ստուգել հայկական կողմի պատրաստվածությունը, և սեպտեմբերի 24-ին տեղի ունեցածը հրետանային մենամարտ է եղել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև: «Այդ մենամարտը սկսել են ադրբեջանցիները, բայց շատ կարճ ժամանակ անց՝ 15 րոպեում այս հատվածի առաջնագծում գտնվող ադրբեջանական բոլոր ականանետները ոչնչացվել են, մեր դիրքապահները տեսել են, թե ինչպես են ադրբեջանական երկու հենակետի զինվորներ փախչում իրենց հենակետերից: Իսկ այն, որ ադրբեջանցիները անցել են հրթիռակոծության, ապա դրա բացատրությունն էլ այն է, որ հրթիռային կայանքները տեղակայված են սահմանից ավելի հեռու: Դա ընդամենը թշնամու խուճապի դրսևորումն է, երբ առաջնագծում ունեցած նրա ականանետները ոչնչացրեցինք, նրանք անցան ավելի մեծ հեռահարություն ունեցող և այդ պատճառով առաջնագծից ավելի հեռու գտնվող հրթիռային կայանների գործադրմանը: Սակայն այդ հրթիռային կայանները ևս ոչնչացվեցին մեր ականանետների կողմից»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ մեր զրուցակից սպայի հավաստիացումների՝ անհրաժեշտության դեպքում հայկական կողմը պատրաստ էր կիրառել ավելի հեռահար և ծանր հրետանու միջոցներ, որովհետև եթե հրետանու կիրառման սահմանափակումը վերացված է, և ադրբեջանական կողմը կիրառում է 82 մմ ականանետներ և 107 մմ հրթիռներ, ապա դրանց դեմ պայքարելու համար պետք է կիրառվեն համարժեք միջոցներ:

Հայկական բանակի ներկայացուցիչները վստահ են, որ մոտ ժամանակներս ադրբեջանական կողմի նոր ակտիվացում այս հատվածում քիչ հավանական է: Նրանք իրենց այդ վստահությունը հիմնավորում են այսպես. «Ադրբեջանցիները կորուստներ ունեն ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլ նաև զինվորական անձնակազմի շրջանում, ինչի մասին մենք ունենք խիստ հավաստի տեղեկություններ: Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցածը իրենց ցույց տվեց, որ ցանկացած սրման փորձ իրենց համար ծանր հետևանքներ է ունենալու, և իրենք դա գիտեն: Բայց, ի տարբերություն Հայաստանի, այնտեղ որևէ լրագրող չի կարող գնալ սահմանամերձ գյուղ, խոսել գյուղացիների հետ և ներկայացնել այնտեղ տիրող իրավիճակը, խոսել մարդկային կորուստների մասին: Այնտեղ այդ ամենը ռազմական գաղտնիք է, և ադրբեջանցիներին թվում է, որ ճշմարտությունը սեփական ժողովրդից թաքցնելը շատ լուրջ առավելություն է տալիս իրենց: Մենք, ընդհակառակը, աշխատում ենք թափանցիկ, որպեսզի հասարակությունը սկզբնաղբյուրից իմանա ճշմարտությունը և ոչ թե լեգենդներ հյուսվեն»:

Բայց նույնիսկ հավաստիացումներն այն մասին, որ բանակը պատասխանում է ադրբեջանական կողմի հարձակումներին և այնտեղ կորուստները ավելի մեծ են, չեն սփոփի սգավոր այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, չեն վերացնի մարդկանց վախը իրենց ու հատկապես իրենց երեխաների անվտանգության համար: Մարդիկ հոգնել են անընդհատ պատերազմ տեսնելուց և իշխանություններից խաղաղություն են ուզում՝ գիտակցելով անգամ, որ դա միայն Հայաստանի իշխանության ցանկությունից չէ, որ կախված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում