Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Սմբատ Հակոբյանն ինչ-որ բա՞ն է թաքցնում. ո՞րն է ծեծի իրական դրդապատճառը. Armlur.am

Armlur.am –ը գրում է. «Սեպտեմբերի 21-ին` անկախության 24-ամյակի օրը, դաժան ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով միջադեպից րոպեներ առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցում էր Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ ինքնիշխանության երթին։ Ազատամարտիկը բազմաթիվ սալջարդերով և կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 3 օր է անցել տեղի ունեցածից, և պետք է արձանագրենք, որ Սմբատ Հակոբյանն իրեն ծեծի ենթարկելու մանրամասները ներկայացնելիս տարբեր դրվագներ է պատմել՝ որոշ դեպքերում էլ մեղքը բարդելով դարձյալ լրատվամիջոցների վրա:

Միջադեպից անմիջապես հետո Սմբատ Հակոբյանն ի վիճակի չի եղել կատարվածից որևէ բան պատմել : Իսկ ահա ժամեր անց aravot.am-ին ասել է, թե ծեծի ենթարկողները ներկայացել են որպես հատուկ ջոկատայիններ: Ազատամարտիկի նախնական խոսքով՝  իրեն են մոտեցել քաղաքացիական հագուստով 5-6 անձինք, ինչ-որ վկայական ցույց տվել, այնուհետև ծեծելով հասցրել Աբովյան փողոցում դարպասներով պահպանվող մասնավոր մի տարածք։ Հաջորդ օրը ազատամարտիկն իրեն այցելած լրատվամիջոցներին հայտարարել է, թե ինքը նման բան չի ասել. «Լրատվամիջոցներն են սենսացիա անում»:

Նույն պատասխանը նա նաև տվել է այն հարցին, թե ինչ կապ ունի ծեծի հետ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Սմբատ Հակոբյանի գնահատմամբ՝ լրատվամիջոցների մի ամբողջ շարք իր խոսքերը խեղաթյուրել է աղմուկ բարձրացնելու համար: Այսքանով հակասությունները չեն ավարտվում. հենց դեպքի օրը նա իրեն այցելած լրագրողներին ասել է, թե իրեն ծեծողների մեջ ճանաչել է Տիգրան անունով մի տղայի, որը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից էր: Տիգրանը մի քանի ժամ անց ոստիկանությունում էր: Իսկ ավելի ուշ Սմբատ Հակոբյանը հայտարարեց, որ չգիտի` Տիգրանը շարունակո՞ւմ է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ լինել, թե ոչ: Պարզապես Տիգրանին որպես այդպիսին է ճանաչում:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ծեծի դրդապատճառը եղել է անձնական խնդիրները: Տիգրանը, ով, ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Ռուբեն Հայրապետյանի սանիկն է, Սմբատ Հակոբյանի հետ ապրում է նույն համայնքում և բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել նրա  հետ: Եվ ըստ իրավապահ շրջանակներում քննվող վարկածի՝ երբ Տիգրանին տեղեկություններ են հասել, որ Սմբատ Հակոբյանն իր մասին լավ չի արտահայտվել, նա որոշել է պատժել:

Դրանից ժամեր անց լուրեր շրջանառվեցին, թե ծեծված ազատամարտիկն ու Ռուբեն Հայրապետյանն ինչ-որ ազգակցական կապեր ունեն, սակայն այս տեղեկությունը հերքվեց հենց Հակոբյանի կողմից: Սմբատ Հակոբյանը հիմա էլ ուղղակի մեղադրանք չի հասցնում Ռուբեն Հայրապետյանին, չի պատասխանում նրա`իր մասին տրված «ստախոս, խաբեբա» որակումներին:

Ավելին «Ժողովուրդ» օրաթերթն էլ հայտնել է, որ  Սմբատ Հակոբյանը պարտքեր ունի, եւ պարտքատերերից մեկին «մայր» հայհոյելու համար են նրան ծեծի ենթարկել, սակայն ինքը՝ Հակոբյանը, շարունակում է պնդել, որ իր նկատմամբ քաղաքական պատվերով են բռնություն գործադրել՝ չհիմնավորելով ով եւ ինչու: Այսքանով, սակայն, կծիկի վերջը չի երևում:

Պարզվում է` Սմբատ Հակոբյանի առողջական վիճակով հետաքրքրված է անձամբ Սերժ Սարգսյանը: Վերջինս զանգահարել է զանգահարել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրենին`Արա Մինասյանին, իր խնամուն: Նախագահը հետաքրքրվել է Սմբատ Հակոբյանի ողջությամբ և հորդորել, որ ուշադիր լինեն: 3 անգամ Սմբատ Հակոբյանին է զանգահարել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Իսկ զրույցի մանրամասները դեռևս հայտնի չեն: Եվ այսօր Սմբատ Հակոբյանը վստահեցնում է, թե կարող է հույս դնել իրավապահ համակարգի վրա:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում