Վենետիկի Biennale Arte 2015 արվեստի ցուցահանդեսում Swatch ընկերությունը ներկայացրել է Զիգրիդ Կալոնի (Sigrid Calon) դիզայնով ժամացույցների նոր մոդելներ, հայտնում է Lenta.ru-ն:
«Ես հպարտանում եմ, որ Swatch-ը հենց ինձ է հրավիրել: Ինձ հետաքրքիր է հետևել ժամանակին, ինչը փոխվում է ամեն րոպե: Ես ձգտել եմ ստեղծել ինչ-որ բան խիստ, հասարակ և թարմ, այդ պատճառով ժամացույցի դիզայնը ներառում է միահյուսումներ և մաքուր գույներ»,- ասել է Կալոնը:
Swatch-ը կվարցային և մեխանիկական ժամացույցների շվեյցարական ընկերություն է: Այն հիմնադրվել է 1983 թվականին Նիկոլաս Ջորջ Հայեկի կողմից:












































