Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Ոստիկանությունում կայացել է ճանապարհային երթևեկության կարգավորմանը նվիրված քննարկում

ՀՀ ոստիկանությունում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների քննարկում, որը վարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քննարկմանը մասնակցել են Ոստիկանության, Արդարադատության, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, Տրանսպորտի և կապի, Ֆինանսների նախարարությունների, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության, Կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԱՊՊԱ բյուրոյի, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի, «Աքիլես» և «Վարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վլադիմիր Գասպարյանը կարևորել է ճանապարհային երթևեկության կարգավորման և հանրային բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործը և առաջարկել արագ ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կընդգրկեն բարեփոխումների բոլոր ոլորտները՝ սկսած երթևեկության կանոնների խախտման համար կազմված ակտերի բողոքարկման ու վերանայման գործընթացի դյուրացումից մինչև տաքսիների կայանատեղերի հատկացումն ու գերատեսչությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման խնդիրները:

Նշելով, որ նախատեսված աշխատանքում տեսակարար մեծ կշիռ է ունենալու ոստիկանությունը, Վլադիմիր Գասպարյանն առաջարկել է մինչ միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումն աշխատանքի համակարգումը վստահել ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանին և կրկին ընդգծել Հանրապետության Նախագահի հանձնարարականներով նախատեսված խնդիրների արագ ու լիարժեք իրականացման կարևորությունը:

Ըստ ոլորտների` քննարկվել են գերատեսչությունների խնդիրները, փոխգործակցության հնարավորությունները, աշխատանքային խմբերի կազմը և նրանց կողմից կարճաժամկետ ու հեռանկարային ծրագրերի առաջարկման ընթացակարգերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում