Tuesday, 14 07 2026
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞

ԵՏՄ-ն Հովիկ Աբրահամյանի հարցն է դնում

Հրապարակվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանխատեսումները, որոնք Հայաստանի համար, մեղմ ասած, հոռետեսական են: Ըստ այդ կանխատեսումների, Հայաստանը տարին կփակի 0,9 տոկոս աճով, իսկ ԵՏՄ-ն ընդհանրապես կարձանագրի 2,4 տոկոս անկում: Հայաստանում կառավարությունը, իսկ ավելի ճիշտ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինտենսիվորեն փորձում է համոզել բոլորին, որ կիսամյակային 4,4 տոկոս տնտեսական աճ կա: Եթե կիսամյակային 4,4 տոկոս աճ կա, ապա առնվազն զարմանալի է, թե ուր է ցնդելու այդ աճը երկրորդ կիսամյակում, ըստ ԵՏՄ հանձնաժողովի կանխատեսումների: Սա նշանակում է, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովը կա՛մ սպասում է, որ երկրորդ կիսամյակում Հայաստանի տնտեսության համար լուրջ ցնցումներ են լինելու, և 4,4 տոկոս կիսամյակային աճից մնալու է ընդամենը 0,9 տոկոսը, կամ էլ ԵՏՄ հանձնաժողովը Հայաստանում ոչ մի 4,4 տոկոս աճ էլ չի արձանագրել, և եղածը ընդամենը հիմք է տալիս կանխատեսել 0,9 տոկոս աճ՝ տարեկան կտրվածքով:

Այսինքն՝ այսպես թե այնպես, ԵՏՄ տնտեսական հանձնաժողովը, ըստ էության, խաչ է քաշել Հովիկ Աբրահամյանի լավատեսության և, այսպես ասած, անձնական վիճակագրության վրա: Ըստ որում՝ խնդիրն այն է, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում նաև հայաստանյան պատվիրակներ են աշխատում: Եվ բոլորովին վերջերս, օրինակ, հայտնի էր դարձել, որ նրանք մոտ 12 հազար դոլար աշխատավարձ են ստանում ամսական: Հետաքրքիր է, թե ԵՏՄ հանձնաժողովի կանխատեսումների վերաբերյալ, մասնավորաբար՝ Հայաստանի մասով, հայաստանյան պատվիրակներն ի՞նչ են մտածում: Այսինքն՝ նրանք մտածում են այնպես, ինչպես Հովիկ Աբրահամյա՞նը, թե՞ այնպես, ինչպես ԵՏՄ հանձնաժողովը: Համենայն դեպս, ստացվում է, որ հայաստանյան պատվիրակներն էլ մասնակից են Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները, այսպես ասած, ջրի երես դուրս բերելու գործընթացին: Եվ եթե տարվա վերջում տնտեսական ցուցանիշներն այլ լինեն, ապա, ըստ էության, պետք է առաջանա հայաստանյան պատվիրակներին փոխելու խնդիր: Դե, իսկ եթե ԵՏՄ կանխատեսումներն արդարանան, ապա անխուսափելիորեն պետք է առաջանա Հովիկ Աբրահամյանին փոխելու խնդիր:

Ընդհանրապես, չի բացառվում, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կանխատեսումները Հայաստանի տնտեսության վերաբերյալ ունեն վարչապետի և կառավարության պաշտոնավարման նպատակահարմարությունը գեներացնելու խնդիր, որպես քաղաքական թեմա: Եվ չի բացառվում, որ այդ գեներացիան զուգորդի սահմանադրական բարեփոխումների գործընթացին, որտեղ բացի, այսպես ասած, ոչ-ի ճամբարի դիմադրությունից, մեծ հավանականություն կա, որ դիմադրություն կարող է կազմակերպվել նաև իշխանական համակարգի ներսում:

Եվ չի բացառվում, որ ԵՏՄ մակարդակով անգամ վարչապետի ու կառավարության պաշտոնավարման հարցի այսպես ասած սրումը՝ թեկուզ անուղղակիորեն, կարող է ծառայել ներիշխանական դիմադրությունների հաղթահարմանը: Եվ այս տեսանկյունից շատ դժվար է ասել, թե ռուսական իշխանությունների հետ ներքին հարցերում ի՞նչ են փորձել պայմանավորվել սեպտեմբերի 7-ին Պուտինին հանդիպած Սերժ Սարգսյանն ու սեպտեմբերի 8-ին Մեդվեդևին հանդիպած Հովիկ Աբրահամյանը: Իսկ Հովիկ Աբրահամյանը սահմանադրական փոփոխությունները ձախողելու հարցում ամենաշահագրգռված անձանցից է, քանի որ հաջորդ նախագահի ամենահավանական հավակնորդներից մեկն է: ԵՏՄ-ն կամ Ռուսաստանը, իհարկե, դեմ չեն լինի Հայաստանի վրա ազդեցությունն էլ ավելի մեծացնել՝ խաղալով այդ հավակնությունների և ներիշխանական հակադրությունների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում