Saturday, 08 06 2024
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին

Քաղաքական փորձառությամբ մարդիկ կարո՞ղ են քաղաքը կառավարել

«Երևանի քաղաքապետի ընտրություններում կուսակցությունների առաջին համարների անունները թերևս երկրորդական են, քանի որ ներկայացված չեն հայեցակարգերը և ծրագրերը:
Անձերի մասին խոսելուց առաջ պետք է հստակեցնել, թե արդյոք տվյալ քաղաքական ուժերը կարողացե՞լ են ձևակերպել ու վեր հանել քաղաքին վերաբերող հիմնախնդիրները, կարողացե՞լ են այդ հիմնախնդիրները լուծելու տարբերակներ առաջարկել, ներկայացրե՞լ են քաղաքի զարգացման հայեցակարգեր ու ծրագրեր: Երբ այդ ծրագրերը ներկայացվեն, արդեն կարելի է քննարկել՝ ներկայացված թեկնածուները համապատասխանու՞մ են այդ ծրագրերին, կարո՞ղ են այդ ծրագրերը կյանքի կոչել, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքացիական ակտիվիստ Գոռ Հակոբյանը:

«Մարդիկ ուղղակի ցանկերով գնում են և այս ընտրություններում քննարկում են անհատական անձերի հարցեր, ոչ թե գաղափարներ ու ծրագրեր: Դեռևս որևէ քաղաքական ուժ չի ներկայացրել այն չորս տարվա ծրագիրը, որով ինքը պատրաստվում է քաղաքը զարգացնել: Հայտնի չէ, թե ինչ հիմնախնդիրներ են ձևակերպել, որոնք են դրանց լուծումները, որոնք են հաջորդական քայլերը: Եթե չկան ծրագրեր և ձևակերպված հիմնախնդիրներ, ապա չենք էլ կարող ասել, թե ցանկերով ներկայացված թեկնածուները ունե՞ն հմտություններ, կարողություններ՝ այդ ծրագիրը կյանքի կոչելու, թե՞ ոչ»:

Մեր այն հարցին, թե նախկինում արտգործնախարարի պաշտոնն զբաղեցրած Վարդան Օսկանյանն արդյոք հարմա՞ր թեկնածու է քաղաքապետի պաշտոնի համար, և ընդհանրապես՝ ԲՀԿ-ն նախորդ 4 տարիների ընթացքում ավագանիներ ունենալով՝ որևէ բան արե՞լ է Երևանի համար, մասնակցել կամ աջակցե՞լ է որևէ նախաձեռնության՝ ուղղված Երևան քաղաքի զարգացմանը, Գոռ Հակոբյանը պատասխանեց. «Թեկնածուների ընտրությունը պետք է բխի հիմնախնդիրներից և ծրագրերից, ոչ թե հակառակը: Մարդիկ հնարավոր է՝ քաղաքական փորձառություն ունեն, բայց կարո՞ղ են արդյոք քաղաք կառավարել:

Ես, որպես քաղաքացիական ակտիվիստ, փորձում եմ հասկանալ, թե ինչպես են լուծում ստանալու հետևյալ հիմնախնդիրները՝ ինչպես անել, որ քաղաքի կառավարումը լինի մաքսիմալ մասնակցային, բաց և հաշվետու, ինչպես պատասխանատվության ենթարկել այն բոլոր պաշտոնյաներին, ովքեր մինչև հիմա այլանդակել են Երևանը, և ինչ մեխանիզմներ պետք է ստեղծել ապագայում նման բաները կանխելու համար, ինչպես է տնօրինվելու հանրային սեփականությունը և պաշտպանվելու տարբեր տեսակի ոտնձգություններից, ինչ մեխանիզմներով են մաքրվելու հանրային բոլոր տարածքները մասնավոր շինություններից ու գործունեությունից և ինչպես են վերադարձվելու հանրությանը, ինչպես են լուծվելու շրջակա միջավայրի, առողջապահության, հանրային տրանսպորտի ու այլ հարցեր:

Եթե չեն խոսվում այս խնդիրների և դրանց լուծումների մասին, ապա մնացած կարծիքները ու քննարկումները նեղ քաղաքականության շրջանակում են՝ ինտրիգային զրույցներ, կուսակցական ինքնանպատակ շահեր, պաշտոնների ու վարչական լծակների ազդեցություն, որոնք որևէ կապ չունեն Երևան քաղաքի և երևանցիների բարեկեցության ու շահերի հետ:

Վերջին 4 տարիները ցույց են տվել, որ Երևանի ավագանին եղել է զուտ ձևական մի մարմին, որը լեգիտիմացրել է անօրինական որոշումներն ու գործողությունները: Վառ օրինակ են Մաշտոցի պուրակում իրականացվող անօինական գործողությունները և հանրային տարածքի զավթումը, երբ ավագանին չկատարեց իր հիմնական գործառույթը՝ հանրային տարածքների պահպանումը, իսկ հետագայում էլ որոշում ընդունողներին պատասխանատվության չկանչեց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում