Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

«Րաֆֆիի առաջարկներն ընդունելու դեպքում՝ նախագահը կհայտնվեր Սահակաշվիլիի վիճակում»

«Ինքս կողմ եմ բանակցություններով, փոխզիջումներով խնդիրը հանգուցալուծելուն: Մենք ի սկզբանե սխալ ճանապարհով ենք գնում, և վաղուց ժամանակն է դուրս գալ այս որոգայթից: Մեզանում ընտրություններ չեն եղել ու դեռ երկար ժամանակ չեն լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկներին։

«Բայց և մյուս կողմից՝ Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ են տվել իշխանություններին ներկայացնել այնպիսի առաջարկ, որը նույն այդ խորհուրդ տվողները չէին ընդունի, եթե իրենք լինեին իշխանությունների տեղում: Այդ առաջարկներն ընդունելու դեպքում՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո նախագահը կհայտնվեր Սահակաշվիլիի վիճակում: Այնպես որ, ցանկալի կլիներ ընդդիմությունը փոխադարձաբար ընդունելի առաջարկներ ներկայացներ. երկրի շահն ավելի կարևոր է կողմերի ամբիցիաներից: Քաղաքական գործիչներն ասպետներ չեն, որ ինքնասպան լինեն երդմնազանցության պարագայում: Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, և այստեղ թույլատրվում է խոսքը ետ վերցնել՝ հանուն hայրենիքի շահի, բանակցել, հանգուցալուծում գտնել»,- հավելեց Ա. Պեպանյանը:

Նրա կարծիքով՝ ճշմարիտ քաղաքական գործիչները նրանք են, ովքեր կարողանում են գտնել երկրի համար պակաս ցավոտ, առավել արդյունավետ ուղին՝ թեկուզ իրենց հեղինակության անկման հաշվին:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է իր թիմին փոխանցել հինգ մարզպետներ նշանակելու իրավասությունը, ինչպես նաև կառավարության և պետական ծառայությունների ութ ոլորտների ղեկավարությունը, դրանց թվում են` դատախազությունը, հարկային և մաքսային ոլորտը, ազգային անվտանգության ծառայությունը, արտգործնախարարությունը, կրթության և գիտության նախարարությունը, վերստուգիչ ոլորտը, արդարադատության խորհուրդը, հակակոռուպցիոն հանձնաժողովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում