Tuesday, 14 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Բրիտանիայում շատ քչերն են տեղյակ Հայոց Ցեղասպանությունից

Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, հայ-բրիտանական պատգամավորական խմբի անդամ Ջոն Վիկինգդեյլը, պատմելով Հայոց Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան այցելության մասին, նշեց, որ Հայաստանի վերաբերյալ կան շատ հանգամանքներ, որոնցից Բրիտանիայում տեղյակ չեն: Վիկինգդեյլը այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ Բրիտանիա վերադառնալուն պես, ինքը համայնքների պալատում կներկայացնի այն ամենը, ինչին ականատես է եղել Լեռնային Ղարաբաղում:

«Մեզանում շատ թյուր տեղեկություններ կան այդ ամենի վերաբերյալ: Ցեղասպանության մասին էլ Բրիտանիայում շատ քչերն են տեղյակ, թե իրականում ինչ է կատարվել: Մենք չափազանց շատ ժամանակ ենք անցկացնում Հոլոքոստի վերաբերյալ տեղեկությունների վրա, բայց ես ցնցված եմ, որ Հայոց Ցեղասպանությունն իրապես տեղի է ունեցել, սակայն քչերն են իրազեկված»,- նկատեց Վիկինգդեյլը և հավելեց, որ ինքը Հայոց ցեղասպանության թանգարանից որոշ ցուցանմուշներ է վերցնելու և բրիտանական խորհրդարանում ցուցահանդես է կազմակերպելու, որպեսզի իր գործընկերները իրազեկվեն, թե ինչ է տեղի ունեցել:

Հայ-բրիտանական պատգամավորական խմբի անդամ բարոնուհի Շիլա Ֆլավըրն էլ նշեց, որ այս այցի ընթացքում ինքը բավական մանրամասնորեն է տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին. «Ինձ համար անընդունելի է, որ այդքան ապացույցներ կան, սակայն մեր կառավարությունը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, սակայն և՛ մենք, և՛ դուք գիտենք, որ դրա պատճառը Թուրքիան է: Բայց դա մեզ չի խանգարելու, որպեսզի ճանաչման ուղղությամբ շարունակենք ջանքեր գործադրել, քանզի 1915 թ. տեղի ունեցածը հանցագործություն է մարդկության նկատմամբ»:

Բրիտանական խորհրդարանի ընդդիմադիր ներկայացուցիչ, հայ-բրիտանական պատգամավորական խմբի անդամ Լինդոն Հարիսոնն էլ նկատեց, որ իրենք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Բրիտանիայում լավ ըմբռնեն Ցեղասպանության փաստը. «Այն, ինչ մենք տեսանք Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, կհիշենք միշտ: Իսկ ապրիլի 24-ին մենք կհիշենք, որ միլիոնավոր հայեր կհավաքվեն Ցեղասպանության հուշահամալիրի մոտ բազում ծաղիկներով, և այդ պատկերը անընդհատ մեր հիշողության մեջ կլինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում