Friday, 10 07 2026
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին
08:50
Ճապոնիային հզոր թայֆուն է մոտեցել

Աշխարհի արժույթներն ընդդեմ դոլարի․ տնտեսության վիճակը կշարունակի վատանալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, այսօր դոլարի և եվրոյի փոխարժեքների կտրուկ տատանումն անորոշություն է առաջացրել հասարակության շրջանում: Այս պայմաններում, ի՞նչ հնարավոր լուծումներ ու իրավիճակի զարգացման սցենարներ եք տեսնում, ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ երկրի տնտեսության վրա:

-Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, և այն, ինչ կատարվում է մեր գործընկեր պետությունների տնտեսության մեջ, համարժեք պատասխան է պահանջում նաև մեր Կենտրոնական բանկից, մեր իշխանություններից, հետևաբար այն փոխարժեքային տատանումները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում, Ղազախստանում, դրան համահունչ պետք է արձագանքի նաև մեր Կենտրոնական բանկը: Եթե այդ գործընթացներն ուշացնում կամ դանդաղեցնում են, բնականաբար, անհրաժեշտություն է առաջանում հասարակությանն ինչ-որ առումով իրազեկելու, որովհետև ոչ բոլորն են հասկանում տնտեսությունն ինչպես է զարգանում, փոխանակման կուրսերն ինչպես են ձևավորվում: Պարզապես մարդիկ ուսումնասիրելով, նաև լսելով այս կամ այն փորձագետների գնահատականները, հասկանում են, թե ինչ է լինելու: Ես ինքս 2 օր առաջ ասուլիսում այս իրավիճակը կանխատեսեցի: Այսօր երբ մենք նայում ենք, թե ինչպիսին են փոխարժեքները Ռուսաստանում, տեսնում ենք, որ օրինակ` եվրոյի փոխարժեքը մոտենում է 83 ռուբլու, իսկ դոլարը կազմում է արդեն 71,2 ռուբլի: Այսինքն՝ այս երկու արժույթները 10 ռուբլով արժևորվել են ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության վրա դրանց ազդեցությանը՝ պետք է հիշել, որ մենք Ռուսաստանից ստանում են ռուբլով տրանսֆերտներ, որոնք ՀՀ տնտեսություն են մտնում արժեզրկված: Երբ ես տարվա սկզբին ասում էի, որ 800 մլն-ից 1 մլրդ դոլարի շրջանակներում Հայաստան ուղարկվող տրանսֆերտները կրճատվելու են, ինձ չէին հավատում: Հիմա այդ ցուցանիշների ապացույցները մենք տեսնում ենք այս իրադարձություններում: Աշխարհը հիմա, կարելի է ասել, զարգանում է երկու ուղղությամբ. մի կողմում կանգնած է դոլարը, որի կողքին է նաև ֆունտ սթերլինգը, իսկ մյուս բոլոր արժույթները հայտնվել են, կարելի է ասել, դոլարի թշնամական կարգավիճակում: Դոլարն ու ֆունտը արժևորվում են, իսկ զարգացող երկրների արժույթները գրեթե բոլորն արժեզրկվում են:

-Ինչո՞ւ է այդ դեպքում տեղի ունենում նաև եվրոյի կտրուկ արժևորում:

-Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) միջամտությունները չի դադարեցրել և ամսական մոտ 60 մլրդ եվրո է նետում շրջանառության մեջ, սակայն Հունաստանում տեղի ունեցող իրադարձությունները ևս ազդեցություն են թողնում եվրոյի փոխարժեքի վրա: Այն, որ ռուսական տնտեսությունը հիմա հայտնվել է լուրջ խնդիրների առջև, մարդիկ ավելի վստահելի արժույթներ սկսում են համարել դոլարն ու եվրոն, հետևաբար նրանց նկատմամբ պահանջարկը մեծացել է, և դա հանգեցրել է այդ արժույթների արժևորման, չնայած Եվրոպական կենտրոնական բանկը տանում է հակառակ քաղաքականությունը, և արժեզրկելու նպատակ ունի: Այսինքն՝ տարվա կեսին ԵԿԲ-ի ցանկություններից մեկն այն է, որ մեկ եվրոն հավասարվի մեկ դոլարին: Մի պահ դոլարի և եվրոյի փոխարժեքները բավական մոտեցել էին, բայց հիմա այդ տարբերությունը զգալիորեն մեծացավ: Այսինքն` եթե նախկինում դոլարի և եվրոյի փոխարժեքների տարբերությունը մոտ 35-40 դրամ էր, ապա հիմա այն կրկնակի ավելի է: Սա որոշակի առումով կանցնի, բայց պետք է նշել, որ մեր ԿԲ-ն ցածր պահելով արժույթը, նաև իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, կարողացել է բանկերին տալ համապատասխան քանակությամբ դրամ, և վերջիններս կուտակել են նաև որոշակի դոլարային պահուստներ: Այսինքն` կարելի է ասել, որ նրանք նախապատրաստվել էին այս իրադարձություններին: Ինչ վերաբերում է ԿԲ-ի միջազգային պահուստներին, դրանք հուլիսի դրությամբ կազմել են 1,702 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ փետրվարին`1,260 մլրդ ԱՄՆ դոլար: Սա այն անվտանգության բարձիկն է, որի վրա ԿԲ-ն հիմնվելով կարողանալու է այս ժամանակահատվածում այս տատանումը պահել:

-Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դոլարի և եվրոյի արժևորումը բանկային համակարգի վրա՝ հաշվի առնելով, որ բարդանում է դոլարով վարկ ունեցող ձեռնարկությունների ու քաղաքացիների վիճակը:

-Այո, ցանկացած միավորի արժեզրկում իր հետ բերում է խնդիրներ վարկային համակարգում: Մեր վարկերի 66 տոկոսը տրված է արտարժույթով: Հիմա տեղի է ունենում մեկ այլ գործընթաց. մարդիկ հրաժարվում են իրենց դրամային ավանդներից, անցում են կատարում դոլարային ավանդների: Իսկ արտարժույթով ավանդների տեսակարար կշիռը կազմում է 72 տոկոս: Հետևաբար, մեր տնտեսության մեջ դոլարիզացիան կամ արտարժույթի մեծ տեսակարար կշիռ ունենալու հանգամանքը շատ զգայուն է դարձնում տնտեսությանը ցանկացած փոխարժեքային տատանման նկատմամբ:

-Հիմա ի՞նչ զարգացումներ պետք է սպասել Հայաստանի տնտեսության ու ՀՀ բնակչության համար:

-Իմ կարծիքով, առաջիկայում կնկատվի տրանսֆերտների որոշակի կրճատում, արժեզրկված ռուբլու պայմաններում նախընտրելի կդառնա Ռուսաստանից ներմուծումը՝ ոչ թե արտահանումը: Այսինքն` արտահանումը կտուժի: Բացի այդ, նավթի գների ցածր մակարդակն արդեն իսկ ազդարարում է ճգնաժամային երևույթների մասին: Մենք շատ մոտ ենք գտնվում 2008 թվականի վերջերին արձանագրված նավթի գների ցուցանիշների միտումներին, իսկ այդ ժամանակ աշխարհում համաշխարհային ճգնաժամ սկսվեց: Սրանք բոլորն ազդանշաններ են, որոնք խոսում են տնտեսության վատթարացման մասին:

Իհարկե, խուճապի մատնվել պետք չէ։ Նրանք, ովքեր գնում են կտրուկ քայլերի, միշտ ավելի շատ են տուժում։ Պարզապես մարդիկ, ովքեր ունեն դոլարային վարկեր, պետք է ձգտեն իրենց միջոցները պահել դոլարով, ով եվրոյով վարկ՝ պահի եվրոյով իր միջոցները և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում