Sunday, 12 07 2026
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ

Lայնամասշտաբ պատերազմի վերսկսումը չի բացառվում․ ադրբեջանցի փորձագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բաքվի «Արևելք-արևմուտք» հետազոտական կենտրոնի տնօրեն Արասթուն Օրուջլուն:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների ներկայիս փուլը: Տպավորություն է ստեղծվում, որ փոխզիջումների գնալու փոխարեն կողմերն է՛լ ավելի են հեռանում միմյանցից: Ի՞նչ եք կարծում՝ սահմանային լարված իրավիճակը լայնածավալ պատերազմական գործողությունների կարո՞ղ է հանգեցնել:

– Կարծում եմ՝ բանակցային գործընթաց՝ որպես այդպիսին, այսօր ընդհանրապես չկա, նույնիսկ նախորդ փուլերի բանակցությունների իմիտացիոն ֆոնն այսօր չկա: Նման զարգացումը, մեր տեսանկյունից, պայմանավորված է շատ հանգամանքներով և առաջին հերթին աշխարհում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրադարձություններով, նաև հակամարտող երկրներում ստեղծված սոցիալ-տնտեսական իրականությամբ։

Նման զարգացումը, անկասկած, կողմերին իրարից ավելի է հեռացնում, ինչը, իր հերթին, կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն ինքնին խաղաղ կարգավորման վրա, այլ նաև կողմերի և առհասարակ ամբողջ տարածաշրջանի խաղաղության պահպանման վրա: Չնայած խաղաղ կարգավորման այդքան բացասական դինամիկային և շփման գծի լարվածության մեծացմանը, կարծում եմ՝ լայնամաշտաբ պատերազմի հավանակությունը, ամեն դեպքում այնքան էլ մեծ չէ՝ չնայած որ ամբողջությամբ բացառված չէ:

– Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության ամբողջական կարգավորումը հնարավոր է միայն Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո: Հետևելով շփման գծի լարված վիճակին և ընդհանրապես հակամարտության շուրջ ընթացող իրադարձություններին՝ ի՞նչ եք կարծում՝ կարգավիճակի հստակեցում հնարավո՞ր է:

Դժվար է պատկերացնել, որ կարգավիճակի հստակեցումն առաջին հերթին կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը: Ավելի շուտ դա կարող է լինել համապարփակ խաղաղ կարգավորման վերջնական արդյունք: Չմոռանանք, որ հենց ինքը՝ հակամարտությունը, սկսվեց այն բանից, որ փորձ արվեց փոխել Ղարաբաղի կարգավիճակը: Միայն բազմակողմանի և բազմափուլ խաղաղ կարգավորումը, որը կընդգրկի առնվազն հակամարտության գերակշռող հայեցակետերը, կարող է դրական և արդյունավետ ազդեցություն ունենալ խաղաղ կարգավորման և Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման վրա: Ցանկացած այլ փորձ պարզապես կարող է խաղաղության հաստատման իմիտացիա լինել ընդամենը և կարող է ականի դեր ծառայել դանդաղեցված փուլի ընթացքում, կարող է աշխատել առաջին իսկ հարմար պահին:

Չի բացառվում, որ աշնանը՝ ՄԱԿ-ի 70-ամյակին, տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ երկարատև դադարից հետո: Ի՞նչ եք կարծում՝ հաշվի առնելով ուղիղ հանդիպումների երկարատև դադարը՝ այդ հանդիպումը կարո՞ղ է բեկումնային լինել:

– Չեմ կարծում, որ ՄԱԿ-ի 70-ամյակին կայանալիք հնարավոր հանդիպումը կարող է լինել արդյունավետ, առավել ևս՝ բեկումնային: Նման լավատեսության համար բավականին քիչ հիմքեր կան, ավելի շուտ՝ ընդհանրապես չկան:

Ղարաբաղյան հակամարտությունը, ամենից զատ, ծառայում է որպես շատ կարևոր գործիք երկու երկրների ներքաղաքական կյանքը կարգավորելու համար: Այդ պատճառով թվում է, թե հիմա ամենահարմար ժամանակը չէ՝ որոշիչ քայլեր անելու քաղաքական կամք ցույց տալու համար: Բացի դրանից՝ դատելով մոտեցումներից, ոչ բոլոր կողմերը, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն հակամարտության կարգավորման հարցում, այդ հարցում միասնական մոտեցում ունեն: Այդ պատճառով չեմ կարծում, որ պետք է չափից դուրս դրական տրամադրել հասարակությանը հնարավոր հանդիպումից առաջ:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալուց հետո ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Իրանը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում. հնարավո՞ր է ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունենա:

– Անկասկած, նման համաձայնության վերջնական հաստատումից հետո Իրանը ավելի շատ հնարավորություն ու պատճառ կունենա առհասարակ Հարավային Կովկասում իր դերը մեծացնելու համար, նաև, իհարկե, մասամբ՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավերելու ուղղությամբ։ Առողջ բանականությունը ենթադրում է, որ Իրանը պետք է որ հետաքրքրված լինի իր հարևանների կայունությամբ և խաղաղությամբ՝ հատկապես համաձայնության ձեռքբերումից հետո: Նման դինամիկան, սակայն, կախված է նրանից, թե այս հակամարտության մեջ հետաքրքրված կողմերը որքան տոլերանտ կգտնվեն այդպիսի մասնակցության հարցում: Հենց հակամարտող կողմերի իշխանությունները հետաքրքրված կլինե՞ն Իրանի մասնակցությամբ, և, անկասկած, որքանո՞վ հենց ինքը՝ Իրանը, ի վիճակի կլինի մասնակցել: Այդ պատճառով մենք դեռ միայն կարող ենք ենթադրել նման մասնակցության հնարավորության մասին, ոչ ավելին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում