Սիրիայում Դումա քաղաքում կառավարական ուժերի կողմից շուկային հարվածելու արդյունքում առնվազն 70 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով տեղի իրավապաշտպաններին: Եվս մոտ 200 մարդ տուժել է:
Դուման ներկա պահին վերահսկում են ապստամբների զորքերը:
Վերջին ամիսներին կառավարական բանակն ավիահարձակումներ է իրականացնում:









































