Թեհրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) տեղեկատվություն է ներկայացրել Իրանի միջուկային մշակումների պատմության մասին: Այս մասին ասվում է գործակալության պաշտոնական կայքում:
«Այսօր Իրանն ԱԷՄԳ-ին է ներկայացրել գրավոր պարզաբանումներ և կից փաստաթղթեր՝ ինչպես նախատեսված էր ճանապարհային քարտեզի շրջանակներում՝ պարզաբանելու իրանական միջուկային ծրագրի պատմությունը և ներկայիս վիճակը»,- ասվում է հայտարարության մեջ:







































