Wednesday, 22 07 2026
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Սարգյուլը «Չռչռի» «օբեկտում» ճաշի հետ նաև մարմնավաճառներ էր մատուցում

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ Սարգյուլ Սիրեկանյանի գործով կայացվել և ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռը:

54-ամյա Սարգյուլը ութամյա կրթությամբ, նախկինում չդատված անհատ ձեռներեց է:

Չնայած «ձեռներեց» լինելուն՝ ըստ դատավճռի՝ նա հայրենի քաղաքում բնակվում է «Մետաղագործների վագոն-տնակում»:

Ձեռներեցությամբ նյութական բարգավաճման հասնել չկարողանալով՝ Սարգյուլը մեկ այլ՝ անօրեն գործունեության էր ձեռք զարկել՝ ըստ քրեական գործի: 2011-ից մինչև 2012 թվականի հունիս ամիսը «Չռչռ» կոչվող տարածքում նա իր կողմից շահագործվող ճաշարանում նպաստել էր, որ մարմնավաճառները պոռնկությամբ զբաղվեն:

Նախաքննության ընթացքում Սարգյուլն իրեն մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել, որ տղամարդ հաճախորդների խնդրանքով զանգահարել ու ճաշարան է հրավիրել մարմնավաճառությամբ զբաղվող Ալիսային, Գայանեին ու երկու Անժելաներին՝ այդ հաճախորդների հետ վճարովի սեռական հարաբերություններ ունենալու համար:

Դատաքննության ժամանակ Սարգյուլը փոխել է մարտավարությունը, իրեն այլևս մեղավոր չի ճանաչել, ասել է, թե նախաքննական ցուցմունքները տվել է քննիչի խորհրդով՝ որպես «թեթև պրծնելու տարբերակ»:

Ինքը աշխատեցրել է «Չռչռի» ճաշարանը: Ավելի քան երեք տարի ճաշարանում մատուցողուհի են աշխատել Գայանեն ու Անժելան: Ինքը գիտեր, որ նրանք մարմնավաճառությամբ էլ են զբաղվում, բայց թույլ չի տվել, որ ճաշարանի տարածքում զբաղվեն դրանով: Պատահել է, որ հաճախորդների «թվաքանակից» ելնելով՝ ինքը զանգել ու կանչել է հանգստի մեջ գտնվող մատուցողուհիներից մեկին կամ մյուսին: Բայց նրանց կանչել է զուտ որպես մատուցողների, ոչ թե հաճախորդների հետ է ծանոթացրել է այլ նպատակներով:

Սարգյուլը չի բացառել, որ մարմնավաճառ մատուցողուհիները իր թիկունքի հետևում, բացի սեղանի սպասարկումից, հաճախորդներին նաև այլ ծառայություններ մատուցած լինեն: Բայց ինքը նման պարսավելի բան չի նկատել: Առավել ևս՝ բոլորովին չի նպաստել:

Վկա մարմնավաճառուհիները հիմնականում պնդել են, որ Սարգյուլն իրենց հրավիրել է հաճախորդների հետ գումարով սեռական հարաբերություններ ունենալու:

Ալիսան նշել է, որ իրեն զանգահարել է մտերիմ ընկերուհի Անժելան, ասել, որ «Չռչռի» ճաշարանն աշխատեցնող Սարգյուլը հրավիրել է իրենց՝ հաճախորդների հետ կենակցելու համար:

Իրենք գնացել են ճաշարան, հաց են կերել երեք պարսիկ հաճախորդների հետ, ապա գնացել են հյուրանոց ու, յուրաքանչյուր հաճախորդից վերցնելով 5 հազար դրամ, սեռական հարաբերություններ են ունեցել:

Ըստ մատուցողուհի-մարմնավաճառուհիների՝ Սարգյուլի բացակայությամբ հաճախորդներին տարել են նաև նրա վագոն-տնակը, հավելյալ երկու-երեք հազար դրամ ուզել այդ տեղի համար:

Տղամարդիկ միշտ չէ, որ վճարել են պահանջված գումարը, աշխատել են մեկ-երկու հազարով «զեղչել» մատուցված ծառայությունները: Որոշակի տղամարդիկ արդեն դարձել են մշտական հաճախորդներ, ունեցել են մարմնավաճառուհիների հեռախոսահամարները և անձամբ են բանակցել վերջիններիս հետ:

Հաճախորդ տղամարդկանցից մի քանիսը հետագայում «Սարգյուլի գործով» հանդես են եկել որպես վկաներ ու տվել են հանցագործության բացահայտմանը նպաստած ցուցմունքներ:

Ընդհանուր իրավասության դատարանը Սարգյուլ Սիրեկանյանին մեղսագրված հանցանքը հաստատված է գնահատել, հաշվի առել , որ նա նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական: Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ ի հայտ չեն բերվել:

Չնայած ի հայտ չեն բերվել նաև պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ, դատարանը որոշել է Սարգյուլ Սիրեկանյանի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն՝ եզրակացնելով, որ ուղղման առումով 54-ամյա ամբաստանյալուհուն հասարակությունից մեկուսացնելու կարիք չկա:

Տարբեր տարածաշրջաններում պոռնկությանը նպաստած, տարիքն առած կանանց համատարած դատապարտելով՝ միասնական պատժային քաղաքականություն չի վարվում: Մի դեպքում առանց մեղմացնող հանգամանքի էլ պայմանական դատապարտություն է կիրառվում, մյուս դեպքում մեղմացուցիչ հանգամանքի առկայության, ամբաստանյալի վատառողջության պայմաններում սահմանվում է ազատազրկման ձևով պատիժ:

Գործը հասնում է մայրաքաղաքում գտնվող վերաքննիչ ատյան, ամբաստանյալից պահանջվում են տարբեր փաստաթղթեր, նոր հիմնավորումներ, դատական նիստերը հետաձգվում են մի քանի անգամ, արդարադատության մեքենան լրացուցիչ ծախսեր է կատարում, որ վերջում, ասենք, կիրառվի այն նույն պայմանական դատապարտությունը, որը տվյալ դեպքում կիրառել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ տեղում և անմիջապես:

Սարգյուլ Սիրեկանյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 4 տարի փորձաշրջան: Դե թող փորձի նորից նպաստել այդ «պոռնկություն» ասվածին: Հիմա մարմնավաճառուհիներին տեսնելիս, երևի, ճանապարհն էլ փոխի:

Մարմնավաճառները, այսպիսով, իրավապահների ակտիվ դիրքորոշման ու որոշ քանակությամբ հավաքարար-ադմինիստրատոր-աման լվացող կանանց դատապարտվելու պայմաններում, աստիճանաբար մնում են առանց «նպաստողների»: Դրանից, միգուցե, բարքերի առողջացում տեղի ունենա, և հայ կանայք երեք հազար դրամով իրենց մարմինը ճանապարհամերձ օբյեկտներում պարսիկներին ու հայրենակից այլ հաճախորդներին չմատուցեն, հետո էլ անհայր երեխաներով որբախնամ հաստատությունները չծանրաբեռնեն:

Բայց մարմնավաճառուհիներին «դարձի բերելու», «առողջ ապրելակերպին» սովորեցնելու համար պետական կառույցները պիտի օրինական «նպաստողի» դերը ստանձնեն՝այլ, ավելի արժանապատիվ աշխատանք անելու, վաստակելու, ապրելու հնարավորություններ ստեղծեն, ոչ թե բավարարվեն միայն որոշ քանակությամբ կանանց դատապարտելով, քրեական օրենսգրքի 262 հոդվածի արդիականությունը թվերի լեզվով ապացուցելով ու մարմնավաճառներին ավելի հզոր «տանիքներ» փնտրելուն մղելով:

Սարգյուլ Սիրեկանյանի գործով կայացված դատավճիռը չի բողոքարկվել, ուժի մեջ է մտել, և 2013 թվականի հունվարի 22-ին գործը հանձնվել է դատարանի արխիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում