Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունիում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով այս տարի ևս պարբերաբար շրջայցեր կկատարի մայրաքաղաքի վարչական շրջաններ: Այս համատեքստում քաղաքապետը ծանոթացել է Էրեբունի վարչական շրջանում նախատեսվող և արդեն սկսված աշխատանքների ընթացքին:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Ավանեսովի փողոցի հանրակացարաններին հարակից բակը: Քաղաքապետը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած բակային տարածքն այսօր այլևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված հանգստի հարմարվետ այս գոտին բնակիչների հավաստմամբ սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել քաղաքապետին: Տարոն Մարգարյանն էլ` ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած բակերի համալիր բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական. «Ինչպես և խոստացել էինք մեր բնակիչներին, այս տարի ևս մեր ծրագրերն ուղղված են Երևանի համաչափ զարգացմանը և այս համատեքստում համայնքի բյուջեով նախատեսել ենք ևս 400 բակերի, այգիների ու պուրակների բարեկարգման ու կառուցման աշխատանքեր: Ծրագրերի մեկնարկն արդեն տրված է և բոլոր վարչական շրջաններում առաջիկայում նկատելի կդառնա աշխատանքների ընթացքը»,- նշել է քաղաքապետը:

Նոր Արեշ 35 փողոցի 127/1 հանրակացարանի բնակիչներն, օգտվելով առիթից, իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հանրակացարանի 4-րդ կարգի վթարային դարձած մասնաշենքից իրենց տեղափոխման երկարամյա հարցին արագ արձագանքելու և ընթացք տալու համար: Քաղաքապետը տեղեկացրել է շահառուներին, որ մինչև տարեվերջ Աջափնյակ վարչական շրջանում կավարտվի նոր շենքի կառուցումը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Էրեբունի վարչական շրջանում արդեն մեկնարկած բակերի համալիր բարեկարգման ծրագրի ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին է ներկայացրել Արցախի փողոցի մի շարք բակերում, ինչպես նաև Նոր Արեշ թաղամասում նախատեսվող ծրագրերի ընթացքը, որոնց շրջանակում արդեն իսկ մեկնարկել էին ինքնակամ զբաղեցրաց բոստանային տարածքներից մաքրման ու բարեկարգման նախապատրաստական աշխատանքները: Ծրագրի համաձայն խաղային ատրակցիոններով, մարզական գույքով ու ֆուտբոլի խաղադաշտով կկահավորվի նաև Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի հարակից տարածքը, որը կհամալրի Էրեբունի վարչական շրջանի նորաստեղծ հանգստի գոտիների շարքը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկները և նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին, ընդգծելով, որ հանգստի գոտու ստեղծումն իրապես առաջնահերթ խնդիր է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ շրջայցի շրջանակում քաղաքապետը հետևել է նաև Էրեբունի վարչական շրջանում ընթացող գարնանային մաքրման, ծառերի էտման և ձևավորման աշխատանքների ընթացքին: Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բարեկարգվող բակերում ու հանգստի գոտիներում ևս լուրջ ուշադրություն դարձնել կանաչ գոտիների ստեղծմանն ու ոռոգման համակարգի ապահովմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այս տարի Երևանի զարգացման ծրագրի շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքը ևս կապահովվի անհատական ջեռուցմամբ: «Երևանում կա 20 թանգարան, որից չորսը քաղաքապետարանի ենթակայության են: Չորս թանգարաններից երկուսն արդեն ապահովված են ջեռուցմամբ, մյուս երկուսը, որից մեկը Էրեբունի թանգարանն է, ունեն ջեռուցման խնդիր: 2013թ-ի բյուջեով մենք նախատեսեցինք այդ երկու թանգարանների ջեռուցման հարցը ևս կարգավորել: Մոտ օրերս աշխատանքների մեկնարկն արդեն կտրվի և այս տարվա ծրագրով քաղաքապետրանի ենթկայության բոլոր թանգարանների ջեռուցման հարցը այլևս դուրս կգա օրակարգից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը շրջել է նաև թանգարանում, ծանոթացել ցուցադրություններին ու իր գրառումն է թողել պատվո հյուրերի գրքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում