Tuesday, 14 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

«Ոտքի՛, Հայաստան»-ի հայտարարությունն ուղղված ընդդիմադիր ուժերին

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը բաց նամակով դիմել է ընդդիմադիր քաղաքական ուժերին:

«Հարգժան տիկնայք և պարոնայք,

Էներգետիկ ոլորտում ճչացող չարաշահումների բացահայտումները փողոց դուրս բերեցին հազարավոր մարդկանց։ Բաղրամյան պողոտան շրջափակած երիտասարդության մի մասը թեպետ փորձում էր բողոքի ակցիան պահել առաջ քաշած սոցիալական պահանջների շրջանակում, սակայն այդ օրերին կրկին վեր հառնվեց իշխանափոխության ուրվականը։

Այդ հանգամանքը պատճառ դարձավ, որ Բաղրամյան պողոտայից հետո սկսեց  ձևավորվել նոր քաղաքացիական շարժում՝ հանուն մեր երկրում արմատական բարեփոխումների։ Մենք ուզում ենք, որ Հայաստանում․

– իշխանությունը մաքրվի հանցագործներից,

– թալանածը վերադարձվի ժողովրդին,

– երկրում հաստատվի արդարադատություն,

– Հայաստանի Հանրապետությունում բացառվի քաղբանտարկյալ, հասկացությունը և քաղաքական հետապնդումներն ընդհանրապես,

– լուծարվեն անօրինական և սահմանադրության դեմ գործող կուսակցությունները,

– երաշխավորվեն ազատ, արդար ու ազնիվ ընտրությունները,

– ազատ ձեռներեցության իրավունքը լինի անձեռնամխելի,

– ներդրվի արդար հարկային համակարգ,

– հանրայնացվեն ռազմավարական նշանակության խոշոր սեփականությունը,

– աշխատանքի դիմաց վարձատրությունը լինի արդար,

– պաշտպանվի աշխատանք ստանալու և մասնագիտական առաջընթաց ունենալու իրավունքը,

– բարձրացվի սոցիալական ապահովությունը,

– արդիականացվի բանակը, ոստիկանությունը և ազգային անվտանգությունը,

– ուժային կառույցների ծառայողների համար ստեղծվեն ծառայության արժանապատիվ պայմաններ,

– Մեծ հայրենական, Արցախյան պատերազմների և սահմանում մարտական գործողությունների բոլոր մասնակիցներն ունենան արժանապատիվ սոցիալական ապահովում:

Մենք համոզված ենք,  որ այս բարեփոխումներին հասնելու համար անհրաժեշտ է ՀՀԿ-ին հեռացնել գործադիր և օրենսդիր իշխանույթյուններից։

Մեր կարծիքով, այդ ծրագիրը կարելի է իրականացնել 3 քայլով․

  1. կառավարության փոփոխություն,
  2. արտահերթ նախագահական ընտրություններ,
  3. արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Մենք տեսնում ենք, որ այս օրհասական պահին ժողովուրդը գտնում է,  որ ձեր միջև առկա տարաձայնությունները անհրաժեշտ  է դնել մի կողմ և միավորվել ՀՀ եռագույնի ներքո։

Եթե դուք կիսում եք ժողովրդի կարծիքը և համարում եք, որ իշխանափոխության պահը հասունացել է, ապա մենք պատրաստ ենք օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքում առաջ քաշել կառավարության հրաժարականի պահանջը։ Այդ դեպքում մենք մնալու ենք հրապարակում մինչև հանրային արձագանքը ստեղծի հնարավորություն՝ շրջափակել Հանրապետության հրապարակը ամբողջությամբ։

Մենք համոզված ենք, որ ժողովրդի վստահության կառավարության իշխանության գալը միակ ճանապարհն է այսօր՝ դուրս բերել երկիրը քաղաքական և տնտեսական ճգնաժամից եւ կասեցնել ՀՀԿ-ի կողմից նախաձեռնված սահմանադրական կարգի հակաժողովրդավարական փոփոխությունը։

Հարգանքով՝

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդ

Երևան, Հանրապետության հրապարակ, օգոստոսի 13, 2015թ․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում