Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Ուժային կենտրոնները չեն ցանկանում, որ Հայաստանի իշխանությունները վերարտադրվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը:

– Պարոն Կարախանյան, սահմանադրական փոփոխությունների գործընթացն արդեն քննարկումների փուլում է: Փաստորեն, իշխանությունները ետ չկանգնեցին սկսած գործից:

– Դա պլանավորված գործընթաց էր: Քանի որ պաշտոնավարումը շարունակելու այլ ելք չունեն, նման փոփոխություններ են նախաձեռնում, թեև դա էլ ելք չէ: Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ եթե հանկարծ իշխանության կառավարումը ձեռքներից բաց թողնեն, դա իրենց համար կարող է անցանկալի հետևանքներ ունենալ: Չէ՞ որ այս իշխանությունը ոչ թե ժողովրդի կողմից է ձևավորվել, այլ զավթվել է քրեաօլիգարխիկ ուժային կառույցի կողմից: Եվ իշխանությունն արտաքին ուժերի հետ առևտրի, քծնանքի, ինչ կասեք՝ մենք կանենք քաղաքականությունն օգտագործելով՝ երկարաձգել է իր կառավարման ժամանակը: Բայց այսօր արտաքին բոլոր կենտրոններն ասում են, թե այս իշխանությունը պիտի փոխվի: Իսկ այս իրավիճակում, բնական է, որ իշխանությունները պիտի մի բան հորինեն, և սահմանադրական փոփոխությունները նրանց ինքնապաշտպանության վերջին ճիգն է: Սահմանադրական այս փոփոխություններն ուրիշ որևէ այլ տրամաբանության մեջ չեն տեղավորվում, հերթական շուստրիություններով մտածում են, թե ինչպես մի մեխանիզմ ստեղծեն, որ նորից իշխանությունն ամբողջությամբ հսկողության տակ վերցնեն: Մտածում են, թե կուսակցական մեծամասնություն կստեղծեն, որը կրկին ամեն ինչ իր ձեռքը կվերցնի: Եվ իշխանությունը կղեկավարենք, թեև ոչ անմիջաբար, բայց միջնորդված կերպով:

– Բայց Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը չի ցանկանա ստանձնել Ազգային ժողովի նախագահի ու վարչապետի պաշտոնները: Իսկ երրորդ անգամ նա չի կարող որպես նախագահի թեկնածու առաջադրվել:

– Վարչապետ չի դառնա, բայց նա ուզում է ստեղծել մի իշխող կուսակցություն, քաղաքական մենաշնորհ ունեցող մի իշխանություն, որի ղեկավարման բոլոր թելերը կվերցնի իր ձեռքը: Ոչ թե կստանձնի այդ պաշտոններից մեկը, այլ կլինի նրանց վերևում: Եվ այդ դիրքում կնշանակի վարչապետին, նախագահին և այլ պաշտոններ զբաղեցնողներին:

– Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում գործում է նախագահական կառավարման համակարգը, և այդ կառույցում իրենց երկրներին նախագահներն են ներկայացնում: Այդ երկրների շարքում որքա՞ն է հարմար Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ ներդնելը: Կամ ներդնելու դեպքում էլ մյուս չորս երկրների՝ ՌԴ-ի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահների կողքին որքա՞ն ճիշտ կլինի Հայաստանի քիչ լիազորություններ ունեցող նախագահը կամ ուժեղ լիազորություն ունեցող վարչապետի ներկայանալը:

– Խորհրդարանական կառավարումը լավ տարբերակ է, բայց այդ դեպքում խնդիրներ կառաջանան: Բնական է, որ կուսակցության ղեկավարի կողմից ղեկավարվող նախագահին ԵՏՄ երկրների նախագահների կառույցում լուրջ չեն ընդունելու: Բնական է, այդ մարդու հետ խոսելու են ընդամենը որպես մի ներկայացուցչի, որպես մի դեսպանի: Նրա հետ որևէ մեկը լուրջ հարցեր չի քննարկելու: Ես համոզված եմ, որ ինչ եռյակ՝ ԱԺ նախագահ, նախագահ կամ վարչապետ էլ նշանակվի, նրանք ինչ լիազորություններ էլ ունենան, խնդիրներ անպայման լինելու են: Բացի այդ՝ արդեն ակնհայտ է, որ նույն իշխանության մեջ ճեղքվածքներ, կոմպրոմատների գործադրման երևույթներ կան: Եվ արդեն ակնհայտ է, որ իշխանության մեջ սուր պայքար է գնում: Շատ լավ իմանալով այն դեմքերին, ում անունները շրջանառվում են նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի կամ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնների համար, կարող եմ ասել, որ ներիշխանական լարումներ են ստեղծվելու: Բոլորը ցանկանալու են ղեկավարել ֆինանսական հոսքերը, բոլորը ցանկանալու են ուժային կառույցների ռեալ ղեկավարումը վերցնել իրենց ձեռքը, ներքին պատերազմ է գնալու դրանց համար: Եվ այդպես ստեղծվելու են երեք-չորս կենտրոններ: Բայց միևնույն է՝ նրանց փոխելու են: Ներսից թույլ չտվեցին, ջարդեցին, վերացրեցին ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու բոլոր մեխանիզմները, ուժային կենտրոններն են սկսելու զբաղվել Հայաստանի իշխանություններով:

– Դուք համոզվա՞ծ եք, որ Ձեր ասած այդ ուժային կենտրոնները չեն ցանկանում, որ գործող իշխանությունները շարունակեն պաշտոնավարել:

– Չեն ցանկանում: Բոլոր վերլուծություններն ու տեղեկատվությունները համադրելով՝ կարելի է ասել, որ որևէ մեկը չի ցանկանում, որ այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել: Այս վարչակազմն իր իշխանավարումը երկարաձգելու համար բոլոր գերտերությունների ղեկավարների, ուժային կառույցների հետ խաղերի մեջ է մտել: Եվ բոլորին ինչ-որ հարցում խաբելու և «ֆռցնելու» փորձեր է արել: Եվ իրենք մտածում էին, թե մալադեց, որ այսքան կարողացանք: Չէ՛, չկարողացա՛ն, բոլորը նրանց օգտագործեցին: Եվ հիմա եկել է ժամանակը, որ նրանց ուզում են ցտեսություն ասել:

– Ռուսաստա՞նն էլ չի ցանկանում, որ գործող իշխանությունները շարունակեն պաշտոնավարել:

– Հարցը Ռուսաստանի մեջ չէ: Ռուսաստանն էլ չի ցանկանում, ԱՄՆ-ն էլ չի ցանկանում, Եվրոպան էլ չի ուզում, անգամ Ճապոնիան ու Չինաստանը չեն ուզում: Բոլորն էլ հասկացել են, որ արդեն ժամանակը չափից շատ է անցել, ինչ արել են՝ հերիք է: Ռուսաստանի օրակարգում չկա Հայաստանում այսպիսի իրավիճակ ստեղծելը: Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը մնա նորմալ, տարածաշրջանային ուժեղ պետություն: Բայց մարդիկ դա չեն անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում