Tuesday, 14 07 2026
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի

Հայերն` ընդդեմ Օբամայի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից հայկական համայնքի ակնկալիքները մեծ էին, և շատերը նրան ընտրել էին՝ համոզված լինելով, որ վերջինս իր ապրիլքսանչորսյան ուղերձում կարտասանի Ցեղասպանություն բառը: Մեկ անգամ Օբաման արդեն չի կատարել հայկական համայնքի ակնկալիքը, և ինչպես հուշում են հանգամանքները, այս տարի ևս Օբաման չի արտասանի Ցեղասպանություն բառը:

Այդուամենայնիվ, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով, պետք չէ վերջնականապես հիասթափվել. «Վերջնական չէ այն, որ քաղաքականության մեջ կեցվածքները չեն փոխվում, և որպեսզի փոխվեն, պետք է անընդհատ հետապնդենք այդ հարցերը»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մանոյանը տեղեկացրեց, որ հենց այդ նպատակով երկու օրից Կալիֆոռնիայում ցույց են անելու Օբամայի այցելության առիթով: Մանոյանը նշեց, որ չգիտի, թե արդյոք կփոխի՞ Օբաման այս տարի իր կեցվածքը, սակայն, ըստ նրա, ճիշտ չէ հրաժարվել պայքարից միայն նրա համար, որ քաղաքականության մեջ խոստումները միշտ չէ, որ հարգվում են, քանզի այդ դեպքում ընդհանրապես անիմաստ է քաղաքականությամբ զբաղվելը:

Հարցին՝ արդյո՞ք հայկական համայնքը կհիասթափվի և հաջորդ ընտրություններին էլ չի աջակցի Օբամային, Մանոյանը պատասխանեց. «Կարծում եմ, վերջնականապես ասել, թե չի աջակցի, ճիշտ չէ, որովհետև պետք է նայել՝ այլընտրանքն ով է, բայց որ այս և այլ խոստումներ չկատարելը իրենց բացասական հետևանքը կունենան հայ համայնքի կողմից Օբամայի հանդեպ համակրանքի չափի վրա, պարզ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում