Monday, 06 05 2024
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա

«Արդար Ռուսաստանը» պատրաստ է կուսակցության ղեկավարի պաշտոնը զիջել ավելի հզոր առաջնորդի

«Արդար Ռուսաստան» կուսակցության նորընտիր նախագահ Նիկոլայ Լևիչևը Газета.Ru կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սերգեյ Միրոնովի այս պաշտոնից հեռանալը ամենևին կապված չէ կուսակցության նոր, ավելի հզոր առաջնորդի հայտնվելու հետ, այդ թվում նաև` նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ Միրոնովը տեղն ազատել է «քաղաքական ծանրակշիռ» գործիչների համար, Լևիչևը պատասխանել է. «Դմիտրի Անատոլիի Մեդվեդևը, որքան ես գիտեմ, անկուսակցական է: Նա ժամանակ ունի մտածելու՝ անդամագրվե՞լ որևէ կուսակցության, թե՞ ոչ: Ես նրա փոխարեն դեռ որևէ կուսակցություն չէի մտնի: Դրանից հետո կտեսնենք, թե ինչպես նրա ճակատագիրը կդասավորվի»:

Ըստ կայքի` կուսակցությունում ունեցած աղբյուրների՝ Միրոնովի հեռանալը կապ ունի ոչ թե խորհրդարանական ընտրությունների, այլ 2012 թ. կայանալիք նախագահականի հետ, քանի որ կուսակցությունը ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևին կառաջադրի երկրորդ ժամկետի համար:
Ինքը` Սերգեյ Միրոնովը, անուղղակիորեն հաստատել է այս վարկածը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով լրագրողներին կուսակցության պաշտոնական դիրքորոշումը. «Արդար Ռուսաստանը» չի պաշտպանելու «Եդինայա Ռոսիյա» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուին»:

Լևիչևը նշել է, որ կուսակցությունում հզոր առաջնորդի հայտնվելու պարագայում պատրաստ է վայր դնել իր լիազորությունները:
«Ես չեմ կառչում իմ զբաղեցրած դիրքից, քանի որ գիտեմ, որ երկուս ու կես տարի հետո, երբ լրանան իմ լիազորությունները, կկայացվի ժողովի ուրիշ որոշում, և ես այն կընդունեմ: Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ այն խոսակցությունները, թե կուսակցությունը պատրաստվում է նոր մարդու հայտնվելուն, ընդամենը խոսակցություններ են», – ավելացրել է Լևիչևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում