Saturday, 25 07 2026
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն

«Ժառանգության» առաջնորդն ընդդիմադիր ավելի խոշոր ուժերի աջակցության կարիք ունի

«Ժառանգության» առաջնորդն ընդդիմադիր ավելի խոշոր ուժերի աջակցության կարիք ունի: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Ըստ քաղաքագետի՝ խնդիրն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, «երկարաձգելով» իր հեղափոխությունը, հուսախաբ է անում ժողովրդին, որը արդեն չի էլ հավատում, որ որևէ բանի կհասնեն Թատերական հրապարակում անվերջանալի հանրահավաքներով: Ուստի, Գագիկ Համբարյանի խոսքերով, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն արդեն ընդդիմադիր ավելի խոշոր ուժերի աջակցության կարիքն ունի:

«Հեղափոխական գործընթացը ձախողված է, իրենց նախընտրական քարոզչության ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն ավելի վեհ դիրքերից էին հանդես գալիս, հայտարարում, թե որ ուժերը կողմ են իրենց նախաձեռնած գործընթացին, կարող են միանալ, իրենք պետք է առաջարկություն անեն, բայց այս պահին իրավիճակն ամբողջությամբ փոխվել է։ «Ժառանգություն»-ում հասկանում են, որ այսպես շարունակել հնարավոր չէ»,- ասաց Գագիկ Համբարյանը, ապա հավելեց, որ ինչպես ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանից հեռացան շատ-շատերը, այնպես էլ ժողովուրդը կհեռանա Րաֆֆի Հովհաննիսյանից:

Անդրադառնալով վերջինիս հացադուլի քայլին՝ քաղաքագետն ասաց, որ Հայաստանում հացադուլը շատ մոդայիկ երևույթ է դարձել. « Իմ կարծիքով՝ հացադուլ անելով հարց չի լուծվի: Կարևորը հետյալն է, որ բոլոր քաղաքական ուժերը իրենց ծայրահեղական դրսևորումները մի կողմ դնեն և ծրագրով հանդես գան»։

Հիշեցնենք՝ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ նշել էր, որ հետընտրական այս զարգացումներն ի վերջո հանգեցնելու են դրական հանգուցալուծման, և Րաֆֆի Հովհաննիսյանը ստանձնելու է նախագահի պաշտոնը: «Ընդդիմությունը կարող է իր դե ֆակտո հաղթանակը դարձնել դե յուրե»,- ասել էր նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում