Monday, 20 07 2026
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Սեպտեմբերի 13-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը կրկին չի մասնակցում

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի 23 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնցից երկուսում քաղաքապետ են ընտրում: Քաղաքապետ են ընտրում Իջևանում և Մարալիկում: Երկու քաղաքում էլ, ըստ էության, առաջադրվելու են գործող քաղաքապետները: Իջևանում կրկին առաջադրվելու է նախկին ԲՀԿ-ական, ներկայումս անկուսակցական Վարդան Ղալումյանը: Նա ԲՀԿ-ից դուրս եկավ փետրվարյան հայտնի զարգացումներից հետո, մինչդեռ քաղաքապետի պաշտոնում նախորդ ընտրություններում ընտրվել էր ԲՀԿ-ի աջակցությամբ և մեծ սկանդալով, քանի որ հաղթել էր ՀՀԿ-ական թեկնածուին:

Ղալումյանը վերջերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էր, որ առաջադրվելու է, քանի որ վստահ է, որ ընտրվելու է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, սակայն, Ղալումյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին, որով ցանկանում էինք հատկապես պարզել՝ հնարավոր է, որ առաջիկայում համալրի իշխող կուսակցության շարքերը՝ հաղթանակ ապահովելու համար: Նա հայտարարեց, որ շատ զբաղված է, ժամանակ չունի ու ամբողջ օրը այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:

Մարալիկում նույն պատկերն է: Գործող ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը արդեն 4-րդ անգամ պատրաստվում է առաջադրվել: Նա էլ, ըստ էության, մրցակից չունի:

Ընդ որում՝ նշենք, որ սեպտեմբերի 13-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում, համայնքներից և ոչ մեկում ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով նաև ծնունդով է Մարալիկից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ո՛չ իրեն, ո՛չ էլ կուսակցությունից որևէ մեկին չեն առաջադրելու, քանի որ «Հայաստանում ընտրական համակարգ ընդհանրապես գոյություն չունի, իսկ քաղաքապետների ու համայնքապետերի ընտրությունները դարձել են տեղի փոքրիկ ֆեոդալիկների նշանակում՝ ընտրության քողի տակ»: «Իմաստազուրկ է նման իմիտացիայի մասնակցելը: Մեծ հաշվով պետք է գլուխը պոկվի, փոխվի, որից հետո նոր հնարավոր կլինի ընդդիմադիր ուժերի մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին»,- նկատեց Մակեյանը:

Մեր դիտարկմանը, թե ինքնահոսի թողնելով և ՏԻՄ ընտրություններին ընդհանրապես չմասնակցելով՝ արդյոք ընդդիմությունը չի լեգիտիմացնում իշխանական թեկնածուի ընտրությունը, Մակեյանը նկատեց. «Այն փաստը, որ իշխանական թեկնածուն միշտ իր թեկնածուին է դնում և ապահովում նրա հաղթանակը, դա խոսում է հենց իշխանության խայտառակության մասին: Ընդդիմությունն այսօր մեկ ճանապարհ ունի՝ կա՛մ պետք է ուժի միջոցով իշխանությանը պարտադրի նորմալ ընտրություն անցկացնել, որը հնարավոր չէ, կա՛մ էլ պետք է հեռացնել իշխանությանը, որից հետո նոր հնարավոր կլինի նորմալ ընտրություն կազմակերպել»,- ասաց Մակեյանը՝ հավելելով, որ հակառակը՝ եթե այս իրավիճակում ընդդիմությունը մասնակցի ընտրություններին, ապա կլեգիտիմացնի ընտրությունները: «Պետք է բոյկոտել, քանի դեռ նորմալ ընտրություններ չեն կազմակերպվում: Պետք է թողնել, որ իրենց թատերական ներկայացումը իրենք բեմադրեն ու խաղան»,- ասաց Մակեյանը:

Մեր զրուցակիցը ևս հաստատեց, որ գործող քաղաքապետը միայնակ է մասնակցելու ընտրություններին: Մակեյանը նշեց, որ ՀԱԿ-ն էր պատրաստվում Հարություն Ուռուտյանի որդուն առաջադրել, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել Մարալիկի քաղաքապետի ընտրություններին: «Արդյունքում մնացել է միայն ՀՀԿ խունտայի ներկայացուցիչ գործող քաղաքապետը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում