Մեծ Բրիտանիայում շվեյցարական ժամացույցների ներկրումը այս տարվա առաջին կիսամյակում ավելացել է 29%-ով, իսկ Իտալիայում՝ 14%-ով` չինացի զբոսաշրջիկների շնորհիվ երկրներում պահանջարկի մեծացման հետևանքով, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Ֆրանսիայում և Իսպանիայում նույնպես նմանատիպ աճ է նկատվել, ինչի շնորհիվ շվեյցարական ժամագործների եկամուտը աճել է 0,4%-ով:
Չինաստանը աշխարհում հանդիսանում է շվեյցարական ժամացույցների ամենամեծ շուկան, որին բաժին է հասնում ընդհանուր վաճառքի 20%-ը:









































