Monday, 13 07 2026
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նախատեսում է մոնիտորինգ անցկացնել ՀՀ-ում հավաքների ազատության ոլորտում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 21-ին ընդունել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը և մտքեր փոխանակել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ՀՀ ԱՆ միջև համագործակցությունը խորացնելու շուրջ:

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը շեշտել է, որ դեռևս համատեղ շատ աշխատանքներ կան անելու՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու համագործակցությունը մի շարք այլ ոլորտներում: Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների կատարած աշխատանքները՝ նշելով նրանց կողմից ներկայացված եզրակացությունների օգտակարությունը և մասնագիտական որակը:

ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մայքլ Գեորգ Լինկն իր գոհունակությունն է արտահայտել արդյունավետ համագործակցության խթանմանն ու բարեփոխումներին ուղղված` Արդարադատության նախարարության գործադրած ջանքերի համար՝ հավելելով, որ իր ղեկավարած կառույցը նույնպես պատրաստակամ է նպաստելու համատեղ աշխատանքների շարունակմանն ու խորացմանը:

Եվրոպացի պաշտոնյան համառոտ ներկայացրել է Հայաստանում ընտրական բարեփոխումներին ուղղված իրենց կողմից կատարված աշխատանքներն ու հաշվետվությունը, ինչպես նաև Հայաստանում հավաքների ազատության ոլորտում մոնիտորինգ իրականացնելու ծրագիրը: Ըստ նրա՝ Հայաստանը երբեք չի ենթարկվել նման մոնիտորինգի. այն կարող է լրացուցիչ օժանդակություն ապահովել՝ հասկանալու առկա խնդիրներն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Անդրադառնալով բարձրացված հարցերին՝ Արսեն Մկրտչյանը նշել է, որ կառույցի կողմից ներկայացված հաշվետվությունները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և կարող են նպաստել ընտրական համակարգում առավել արդյունավետ բարեփոխումներ իրականացնելուն: Իսկ մոնիտորինգը, ըստ նրա, կարևոր գործիքակազմ է կոնկրետ երևույթների ու խնդիրների մասին ավելի խորքային և համապարփակ պատկեր ստանալու համար:

Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարծիք է հայտնել, որ հավաքների ազատության իրավունքի ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում առկա է բավականին հարուստ փորձ, որի ուսումնասիրության հիման վրա անհրաժեշտության դեպքում կարելի է համագործակցել օրենսդրության բարեփոխման ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ նախարարության գործառույթն այս ոլորտում առավելապես օրենսդրական կարգավորումների կատարելագործումն է:

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի հյուրերին այցելության և փոխանցած տեղեկատվության համար՝ ընդգծելով կառույցի կատարած աշխատանքների որակն ու կարևորությունը Հայաստանում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխման տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում