Saturday, 11 07 2026
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արտաշատի քննչական բաժնի քննիչները խոշտանգել են աղջկան, 4 ժամ շարունակ չեն թողել զուգարան գնալ, ջուր խմել

Որքան էլ ուժային կառույցների ղեկավարները հավաստիացնեն, թե համակարգը բարեփոխվել է, այլևս չկան ծեծող, խոշտանգող ոստիկաններ, ցուցմունքը խոշտանգումների ճանապարհով կորզող քննիչներ, սակայն իրականությունը բոլորովին այլ է:

Այսօր խմբագրություն դիմած Ժաննա Յուսուպովան պատմեց, որ օրերս Քննչական կոմիտեի Արտաշատի բաժնում գիշերվա ժամին իր հետ շատ անմարդկային են վարվել, որի դեմ ինքը բողոքել է, բայց ոստիկանությունում հրաժարվում են իր բողոքին ընթացք տալ:

Հունիսի 29-ին Արտաշատի քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում գիշերվա ժամը 24-ին բավական կոպիտ կերպով, Ժաննայի խոսքերով, իրեն ու ընկերուհուն Նոր Նորքից քարշ են տվել ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ մինչ այդ առանց ծանուցման, առանց բնակարանի խուզարկության թույլտվությունը ցույց տալու՝ երեկոյան ուշ ժամի քննիչները գնացել են Ժաննայի բնակարան՝ խուզարկության: «Բնակարանս մտնելուց նրանք ոչ ներկայացան, ոչ փաստաթուղթ ցույց տվեցին: Նրանցից միայն մեկը ներկայացավ, թե ինքը քննիչ Գոռն է՝ առանց ազգանունը հայտնելու: Ապա նա սկսեց ինչ-որ թուղթ կարդալ, որը հավանաբար խուզարկության թույլտվությունն էր, քանի որ ես հայերեն չեմ հասկանում: Խնդրեցի, որ փաստաթուղթը տան ընկերուհուս, որ կարդա, սակայն չտվեցին, ու առանց մինչև վերջ կարդալու՝ սկսեցին բնակարանը տակնուվրա անել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց Ժաննան՝ հավելելով, որ խուզարկությունը սկսելուց առաջ ընթերականերից մեկը պակասում էր, ու մինչ Ժաննան կզանգահարեր իր երկրորդ ընկերուհուն, քննիչները իրենց հետ եկած մեկին ընթերակա են կարգել ու սկսել, Ժաննայի խոսքով, տակնուվրա անել բնակարանը:

«Նրանք իմ բնակարանը տակնուվրա արեցին, բացեցին իմ ներքնազգեստների պահարանը ու սկսեցին զվարճանալ: Մեկը մյուսին ցույց էր տալիս իմ ներքնազգեստները, ու ծիծաղում էին»,-պատմեց Ժաննան՝ ավելացնելով, որ խուզարկությունը ավարտելուց ու ոչինչ չգտնելուց հետո քննիչները իրեն ու ընկերուհուն «քարշ են տվել» Արտաշատի ոստիկանության բաժին:

«Ես նրանց ասացի, որ ժամն արդեն գիշերվա 12-ն է, գուցե թողնեն առավոտյան, բայց նրանք սկսեցին իմ ու ընկերուհուս ձեռքերից քաշքշել, բրդել, մեզ «աղջի»-ով դիմելով՝ զոռով հասցրեցին Արտաշատի բաժին: Ընկերուհուս առանձին սենյակ տարան, ինձ՝ առանձին»:

Այնուհետև, Ժաննայի պատմելով, քննիչ Գոռը սկսել է հարցաքննությունը՝ առանց իրեն բացատրելու կարգավիճակը: Այդ վիճակով քննիչը սկսել է հարցեր տալ քննվող քրեական գործից, որին, Ժաննայի խոսքով, ինքն առնչվում է այնքանով, որ ընդամենը ճանաչում է հետախուզվող անձին, ու նրա մոտ իր անունով հեռախոսահամար է եղել:

«Ես ամեն ինչ պատմեցի՝ ոնց եղել է, սակայն քննիչը սկսեց թելադրել, թե ոնց պետք է գրվի, ու նրա թելադրածը տրամագծորեն ուրիշ բան էր: Բայց քննիչը ստիպում էր, որ ես ստորագրեմ իր հորինած վարկածի տակ, որը ինքն էր գրել, քանի որ ես հայերեն գրել ու կարդալ չգիտեմ»,- պատմեց Ժաննան՝ ավելացնելով, որ երբ ինքը հրաժարվել է ստորագրել քննիչի կողմից գրված տեքստի տակ, քննիչը հեռախոսազանգ է կատարել, ասել, որ աղջիկը հրաժարվում է ստորագրել ցուցմունքի տակ:

«Նա խոսեց հեռախոսով, տեղյակ պահեց, որ հրաժարվում եմ ստորագրել, ու լսեցի, թե ոնց էր ասում՝ լավ չի ստորագրում, ուրեմն նստացնում ենք: Ասաց՝ եթե չես ստորագրում, ուրեմն մենք քեզ նստացնում ենք՝ առանց ինձ հայտնելու, թե ես ինչի մեջ եմ մեղադրվում: Բայց ստիպված, գիշերվա 3:30-ին, ես լացելով ստորագրեցի մի 4-5 էջ գրված այդ թղթի տակ, որից ոչ մի բան չէի հասկանում, քանի որ հայերեն էր»:

Ժաննան պատմեց, որ Արտաշատի բաժնում 4 ժամ շարունակ ոչ իրեն և ոչ էլ ընկերուհուն թույլ չեն տվել զուգարան գնալ, ջուր խմել: «Ես մի քանի անգամ խնդրեցի զուգարան գնալ, սակայն բոլոր անգամներն էլ ասացին, թե զուգարանն այդ պահին զբաղված է: Ջուր խնդրեցի, բայց ջուր էլ չտվեցին՝ պատճառաբանելով, թե ջրերը կտրվել են: Ու նույն կերպ վարվել էին նաև ընկերուհուս հետ, որը գտնվել է Արտաշատի քննչականի պետի սենյակում»,- ասաց Ժաննան:

Ընդ որում, աղջկա պատմելով՝ երբ քննչականի պետը մտել է սենյակ ու սկսել ինչ-որ բաներ խոսել, աղջիկները խնդրել են ներկայանալ, սակայն նա հայտարարել է, որ ինքը քննչականի պետն է, ու ընդհանրապես կարևոր չի, թե իր անունը ինչ է: (Նշենք, որ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն պետը Արամ Հարությունյանն է):

Ժաննայի խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում գտնվելու ամբողջ ընթացքում մի քանի հոգի պարբերաբար մտել-դուրս են եկել, սպառնացել են իրեն և միայն գիշերվա մոտ ժամը 4-ին նոր բաց են թողել ու այդ ժամին ոչ էլ Երևան են հասցրել աղջիկներին:

Ի դեպ, Ժաննան նաև պատմեց, որ բաժնից դուրս գալուց առաջ քննիչ Գոռը խնդրել է ոչ ոքի չասել, որ իրենք ոստիկանության բաժնում են եղել: «Թող այդ մասին ոչ ոք չիմանա, լա՞վ՝ մեզ խնդրեց քննիչը»,- ասաց Ժաննան:

Մարսելով կատարվածը՝ աղջիկը երկու օր անց դիմել է ոստիկանություն: Զանգահարել է «02» համարով և բողոք ներկայացրել ոստիկանության Արտաշատի բաժնի քննիչների դեմ իր հետ կատարվածի մասով: «Ինձ ասացին՝ լավ, ձեր բողոքն ընդունված է: Մի քանի օր անց ես զանգահարեցի, իրենք ասացին, որ իմ բողոքը ուղարկել են քննչական բաժին: Ես զանգահարեցի քննչական բաժին և հարցրեցի, թե իմ բողոքի քննությունն ինչ փուլում է, բայց անօգուտ»,-ասաց Ժաննան՝ հավելելով, որ մի քանի անգամ ևս զանգահարել է քննչական բաժին՝ իմանալու իր բողոքի ճակատագիրը, սակայն ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել:

«Վերջին անգամ, երբ ես զայրացած զանգեցի, ինձ ասացին, որ պետք է գնամ Կոմիտաս, Մամիկոնյանց փողոցում գտնվող ոստիկանություն ու ճշտեմ, թե ինչ փուլում է իմ բողոքը: Ապշելու բան: Ամեն օր տարբեր հեռուստաալիքներով, պաստառներով, հոլովակներով ոստիկանությունը գովազդում է, թե խնդրի դեպքում մենք կարող ենք դիմել իրենց, բայց, փաստորեն, իրական կյանքում ամեն ինչ հակառակն է: Ոստիկանությունը ճիշտ հակառակ կերպ է վարվում: Խոշտանգում, անմարդկային վերաբերմունք է ցույց տալիս մարդկանց, ու մի բան էլ, երբ բողոք ես ներկայացնում, բանի տեղ չեն դնում: Սա է իրականությունը»,- նկատեց Ժաննան՝ հավելելով, որ հույս ունի՝ գոնե այս հրապարակումից հետո ոստիկանապետը հետևողական կլինի, որ իր ու ընկերուհու հետ նման կերպ վարված ոստիկանները, քննիչները պատժվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում