Իսրայելցի գիտնականները խորհուրդ են տալիս քնելուց առաջ ուտել։ Այս մասին տեղեկացնում է Direct-press.ru-ն։
Երուսաղեմի Հրեական համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ քնելուց առաջ անհրաժեշտ է սնվել ածխաջրերով հարուստ սննդատեսակներով՝ հացամթերք, մակարոնեղեն, սպագետի։
Փորձի մասնակիցները, որոնք գիշերը կանոնավոր հացամթերք են կերել, ոչ միայն չեն գիրացել, այլև ազատվել են ավելորդ քաշից։ Ավելին՝ նրանց արյան մեջ նվազել է շաքարը և սիրտը սկսել է ավելի լավ գործել։ «Իսրայելական դիետան» հիրավի արդյունավետ է։










































