Wednesday, 15 07 2026
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չկողմնորոշված է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կառավարությունը քիչ էր մնում՝ մոռանար և Վարդավառին հաջորդող մեռելոցը աշխատանքային օր թողներ: Բանն այն է, որ Կառավարության վերջին նիստում, որը տեղի ունեցավ անցած չորեքշաբթի` հուլիսի 8-ին, մեռելոցի մասին ոչ մի խոսք չկար: Ուստի լրատվամիջոցները շաբաթօրյա իրենց թողարկումներում նշել էին, որ այս երկուշաբթի օրը կլինի վերջին տարիների առաջին մեռելոցը, որը ոչ աշխատանքային օր չի հայտարարվել: Բայց մեկ էլ հանկարծ ՀՀ Կառավարությունը շաբաթ օրը արտահերթ նիստ հրավիրեց, և մեռելոցը կրկին ոչ աշխատանքային օր հայտարարեց՝ որոշ բացառություններով:

ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը հանձնարարվեց հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը: Այլ կերպ ասած՝ գործադիրը չկողմնորոշվելով՝ որոշել էր մեռելոցը տեղ-տեղ աշխատանքային, տեղ-տեղ էլ ոչ աշխատանքային հայտարարել:

Ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույն այդ նիստի ժամանակ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին և ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ հարցը քննարկել` միասնական մոտեցում ձևավորել: Այսինքն՝ ցանկանում են, ի վերջո, կողմնորոշվել` ոչ աշխատանքային մեռելոց, թե աշխատանքային:

Հիշեցնենք, որ ոչ աշխատանքային մեռելոցները ներդրվեցին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից:

Հ.Գ. Երեկ Իջևանում բանկերի մի մասը, օրինակ՝ «Յունիբանկի» և «Կոնվերս բանկի» տեղի մասնաճյուղերը, փակ են եղել, իսկ «ԱԿԲԱ»-ն աշխատել է: Նոյեմբերյանում «ԱԿԲԱ»-ի մասնաճյուղը սկսել է աշխատել կեսօրից հետո»:

 

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում