«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ թիմի կազմը համալրել է Ֆրանսիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը։
Ֆուտբոլիստը «կարմիր սատանաներ»-ի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրել։ «Սաութհեմփթոն»-ը նրա տրանսֆերի դիմաց ստացել է 24 մլն ֆունտ։
«Երբ իմացա, որ իմ ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, շատ հեշտ դարձավ որոշում կայացնելը»,- հայտարարել է կիսապաշտպանը։






































