Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Պաշտպանի 50 օր. անդրադարձ սոցիալական իրավունքներին

Սոցիալական իրավունքներին որոշեցի անդրադառնալ առաջինը, քանի որ համոզված եմ, որ մարդն ի վիճակի է լինել ակտիվ քաղաքացիական հասարակության անդամ և պաշտպանել իր բոլոր իրավունքները, երբ իր արժանապատիվ կենսամակարդակն ապահովված է: Ցավոք, այսօր մեր հասարակության մի զգալի մասը դեռևս միայն տարրական սոցիալական ապահովության խնդիր ունի և դրա համար ակնկալում է պետության աջակցությունը, քանի որ նույնիսկ աշխատունակ բնակչության համար սեփական աշխատանքով բավարար միջոցներ վաստակելը միշտ չէ, որ մատչելի է:
Այսօր Հայաստանում աղքատ է բնակչության 34,1 տոկոսը` յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին: Օրենքով ամրագրված 32 հազար 500 դրամ նվազագույն աշխատավարձի հաշվարկման հիմքում դրված չէ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, և այն չի դիտարկվում որպես պետության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության, սոցիալական վճարների հաշվարկման հիմք: Բացի այդ, պետք է հաշվի առնել իրական գների մակարդակից բխող նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկները, որոնցով նվազագույն զամբյուղը կազմում է ավելի քան 52 հազար դրամ, և դա այն գումարն է, որն անհրաժեշտ է մեկ մարդուն՝ որպես նվազագույն կենսապահովման բյուջե: Վստահ եմ, որ աշխարհում գոյություն ունեցող որևէ մեթոդաբանություն չի կարող հաստատել, որ 32 հազար 500 դրամը Հայաստանում, որպես մեկ անձի մեկ ամսվա կենսապահովման նվազագույն բյուջե, կարող է բավարար լինել:
2009 թվականին արձանագրվեց տնտեսության զգալի անկում: 2010թ. Հայաստանի տնտեսությունում արձանագրվեց նաև աննախադեպ բարձր` 9.5%-ի գնաճ: Գնաճի պատճառներն, ըստ տարբեր աղբյուրների, բացատրվում են միջազգային շուկաներում գների բարձրացումով, ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությամբ, 2010թ. մշակովի ցանքատարածությունների կրճատումով, կոռուպցիայով, մենաշնորհային տնտեսությամբ և գյուղատնտեսության անկման պատճառներով: Թե՛ միջազգային կազմակերպությունների, և թե՛ ՀՀ կառավարության գնահատմամբ, գնաճը Հայաստանում շարունակում է մնալ տարվա լրջագույն մարտահրավերներից մեկը: Այն մեղմելու համար իրականացվում են գնաճի զսպման և սոցիալական ուղղվածության ծրագրեր, սակայն շոշափելի արդյունքներ, իմ գնահատմամբ, դեռևս չեն գրանցվել:
Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմանը խոչընդոտող առաջնային պատճառներից են տնտեսական մրցակցության պաշտպանության թերի մեխանիզմների և մենաշնորհային տնտեսությունների առկայությունը: Ըստ տարբեր տնտեսական հետազոտությունների, միջին և երկարաժամկետ հեռանկարում ազատ մրցակցության պաշտպանության ներկայիս համակարգը կարող է դառնալ երկրի կայուն զարգացման, աղքատության հաղթահարման եւ տնտեսական աճի հիմնական արգելքներից մեկը: Նման իրավիճակի առկայությունն, իմ գնահատմամբ, վկայում է Հայաստանում հակամենաշնորհային ինստիտուտների գործունեության անարդյունավետության մասին:
Տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմանը խոչընդոտող մեկ այլ էական պատճառ է հարկային և մաքսային վատ վարչարարությունը, ինչը հաստատում են և՛ ՀՀ կառավարությունը, և՛ նրա ընդդիմախոսները: Թեև այս ուղղությամբ մշակվում և իրականացվում են ծրագրային միջոցառումներ, սակայն արդյունքը դեռևս շոշափելի չէ ո՛չ տնտեսվարողների լայն շրջանում, ո՛չ էլ տնտեսական ցուցանիշների աճի առումով: Ծայրահեղ անհրաժեշտ են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում առավել կոնկրետ քայլեր, հատկապես կոռուպցիայի հաղթահարման, ինչպես նաև հարկերի վճարման ու մաքսազերծման հավասար պայմանների ապահովման ուղղություններով:
Բյուջետային միջոցների սղության ՀՀ կառավարության լիովին հասկանալի փաստարկը ստիպում է անդրադառնալ այն քննադատությանը, որ կառավարման արդյունավետության պակասի հետևանքով` բյուջետային միջոցների սխալ վերաբաշխման և փոշիացման պատճառով, հաճախ անհնարին է դառնում սոցիալապես անապահով խավերի համար անհրաժեշտ նվազագույն գումարների հատկացումը: Օրինակ, ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ընտրանքային կարգով ստուգվել է դեպոնենտային կարգով կենսաթոշակ ստացողների 1656 գործ, և հայտնաբերվել են տարբեր բնույթի 1157 խախտումներ: Միայն Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումները և հայտնաբերած խախտման փաստերն արդեն վկայում են պետության ֆինանսական սահմանափակ ռեսուրսների հաճախ ոչ արդյունավետ օգտագործման մասին:
Տվյալ իրավիճակում հիմնականում ընդունելի են ՀՀ կառավարության կողմից մշակված գործողությունների ծրագրերը և ռազմավարական մոտեցումները, սակայն, կարծում եմ, ժամանակն է դրանք խոսքից և գրագետ շարադրված փաստաթղթերից վերածել իրական գործի և մարդկանց համար շոշափելի արդյունքի:
Օմբուդսմենն ունի հիմնական երեք առաքելություն` 1. քաղաքական երկխոսության միջնորդ, 2. մարդու իրավունքների պաշտպանության վիճակի դիտորդ, 3. անհատական գործերով մարդու իրավունքների պաշտպան: Որպես սոցիալական իրավունքների իրացման և պաշտպանության դիտորդ՝ ես կշարունակեմ իմ դիտարկումները և ուսումնասիրությունները սոցիալական իրավունքների ապահովման ոլորտում՝ պարբերաբար հայտնելով հանրությանն իմ գնահատականները, իսկ դրանցից բխող առաջարկները՝ ներկայացնելով իշխանություններին:
Որպես իշխանության և հասարակության միջև միջնորդ՝ ես պատրաստ եմ հասարակության տարբեր խմբերից, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից և անհատ անձանցից ստացվող կառուցողական առաջարկներն, ինձ օրենքով վերապահված կարգով, ներկայացնել ՀՀ Ազգային ժողով և ՀՀ կառավարություն՝ ազդելով սոցիալական ապահովության ոլորտում ընդունվող պետական քաղաքականության վրա:
Տնտեսական իրավիճակի այս համառոտ վերլուծությունը հաստատում է իմ մտահոգությունը, որ հասարակության մեջ բազմաթիվ են դեպքերը, որոնք Պաշտպանի լիազորությունների շրջանակներում լիովին կարելի է դրական լուծումների հասցնել և իրացնել քաղաքացիների ու իրավաբանական անձանց էական զանգվածի սոցիալ-տնտեսական իրավունքները: Մինչդեռ, Պաշտպանի գրասենյակ մուտք գործած սոցիալական և տնտեսական ոլորտի դիմումների սակավությունը (36 դիմում այս տարվա չորս ամսվա ընթացքում) ցույց է տալիս, որ իրազեկման անբավարարության, ինչպես նաև իրավագիտակցության ցածր մակարդակի հետևանքով մարդիկ և կազմակերպությունները Պաշտպանին չեն դիմում: Հաճախ դիմումներն էլ վերաբերում են նյութական օգնություն կամ այլ բարեսիրական օժանդակություն ստանալուն, ինչը, ցավոք, իմ լիազորությունների և հնարավորությունների սահմաններում չէ:
Որպես անհատական գործերով պաշտպան` ես լիազորված եմ պետական մարմինների կողմից քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և արդարացի շահերի խախտման դեպքերում այդ մարմիններից (հարկային, մաքսային, աշխատանքի տեսչության, սոցիալական ապահովության և այլ գերատեսչություններ) պահանջել խախտված իրավունքների վերականգնում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Անդրեասյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում