Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Կառլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները ոգեշնչվել են օձի մաշկից, որպեսզի մշակեն նոր, բարձրորակ նյութ, որը ապահովում է 40 տոկոսով շփման նվազեցում: Կենսաբանները վաղուց ուսումնասիրում են օձերի ու մողեսների մաշկը:
Այն կենսաբաններին գրավում է նրանով, որ կենդանու շարժման ժամանակ ապահովում է շփման նվազեցում: Ավելին, սողունների մաշկը կայուն է արտաքին միջավայրի հանդեպ, ինչը հատկապես վերաբերում է չոր, փոշոտ կամ ավազային պայմաններին: Ոգեշնչվելով այդ ամենից՝ գիտնականները ստեղծել են գերլպրծուն մակերևույթներ:







































