Ծաղկակաղամբի արագ աճը Մեծ Բրիտանիայում ուղեկցվում է հանելուկային ձայներով, քանի որ ծաղկաբույլերը կպչում են միմյանց՝ գրում է Kedem-ը:
Այս տարի Մեծ Բրիտանիայում ծաղկակաղամբի երգերը սովորականից ավելի բարձր են հնչում: Բարենպաստ եղանակային պայմանների պատճառով ծաղկակաղամբն աճում է օրական մինչև 3 սմ և բարձր ձայներ արձակում՝ ասես, պոպկորն է պայթում:
Քորնուոլի և Լինքոլնշիրի ֆերմերները ցանկացողներին հրավիրում են վաղ առավոտյան այցելել իրենց դաշտեր և լսել ծաղկակաղամբների ու թռչունների երգը:









































