1997 թ. նկարահանված և չցուցադրված տեսահոլովակը հայտնվել է համացանցում: Սուպերհերոսի համազգեստը փորձող դերասանի մասնակցությամբ կադրերը կընդգրկվեն «Ինչպես մահացավ «Սուպերմենը կենդանի է»-ն» փաստավավերագրական ֆիլմում, որը նվիրված է Թիմ Բերթոնի չնկարահանված ֆիլմին: Այս մասին տեղեկացնում է The Los Angeles Times-ը:
Տեսահոլովակում երկար մազերով Քեյջը փորձում է սուպերմենի կիպ կապույտ համազգեստը՝ դիմելով դերձակին. «Կդադարի՞ արդյոք այն սեղմել ինձ ժամանակի ընթացքում»: «Սուպերմենը կենդանի է» ֆիլմի ռեժիսորի օգնական Դերեկ Ֆրեյի խոսքերով՝ ավելի վաղ համացանցում հրապարակված լուսանկարները չեն ներկայացնում ամբողջական պատկերը, միայն տեսագրությամբ է հնարավոր նկատել, թե որքան է Քեյջին սազում սուպերհերոսի համազգեստը: