Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետների մասնակցությամբ Ալֆորվիլ քաղաքում բացվել է հայկական վարժարան

Հուլիսի 4-ին Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Մանյուել Վալսի մասնակցությամբ տեղի է ունեցել հայկական վարժարանի բացման արարողությունը: Վարժարանի բացմանը ներկա էին Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, երկու երկրների դեսպանները, Ալֆորվիլի քաղաքապետը, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, սրբազան հայրեր:

Դիմելով ներկաներին Հովիկ Աբրահամյանն ասել է.

«Այսօր մեծ հպարտություն է լինել այստեղ՝ բարեկամ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ միասին և մասնակցել գեղեցիկ և կարևոր այս արարողությանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարում Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում նոր վարժարանի բացումը երկու մեծ խորհուրդ է պարունակում. նախ՝ այն ևս մեկ անգամ ընդգծում է հայի կենսակերպում և մշակույթում կրթության նկատմամբ մեծագույն վերաբերմունքը և ուսման ձգտումը: Եվ երկրորդ՝ կրթօջախի հիմնումը վերածննդի, ազգի ապագայի խորհրդանիշ է: Այո՛, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայերին խաղաղ տանիք ու ապահով կյանք տված և հաջորդող սերունդների հայրենիք դարձած Ֆրանսիայում բացվող այս նոր կրթօջախը ևս մեկ անգամ ազդարարում է, որ մեր ժողովրդի բնաջնջումը ծրագրած Օսմանյան Կայսրության քաղաքականությունն ի դերև է եղել, որ հայերը ապրում և արարում են անկախ բնակության վայրից:
Մեր հայրենակիցները Ֆրանսիայում կարողացել են ինտեգրվել, դառնալ այս երկրի օրինապաշտ քաղաքացիներ, աշխատել և ստեղծագործել՝ ի բարօրություն իրենց երկրորդ հայրենիքի: Միաժամանակ, դուք ամուր կառչած եք մնացել ձեր արմատներին, ձեր պատմությանը, ձեր մշակույթին:

Հարգելի՛ ներկաներ

1600 տարուց ավելի է, որ հայը ունի իր այբուբենը, իսկ 500 տարի առաջ հայ տպագիր գիրքը իր ճամփան հարթեց: Դեռևս 5-րդ դարում հայ մեծագույն պատմիչ Մովսես Խորենացին ընդգծեց. «Ամենայն ինչ կրթություն է»: Կրթությունը հացի, ջրի, արևի և լույսի նման ուղեկցեց հայ ժողովրդին:

Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժնե՛ր

Գնահատանքի իմ խոսքն եմ ուղղում ձեզ: Սերունդներ կրթելը դժվարին ու պատասխանատու գործ է, և այս առումով ձեր աշխատանքը անգնահատելի է: Դուք ձեր բեղուն ու քրտնաջան աշխատանքով տարիներ շարունակ կարողացել եք հայեցի կրթել մատաղ սերնդին, և ձեր անմնացորդ նվիրումով ծառայել մեր լեզվի, պատմության, մշակույթի պահպանման սուրբ գործին:

Կրթությունը, ընդհանրապես, մարդու ինքնազարգացման և դաստիարակության ճանապարհին լրջագույն գործոն է, իսկ Մայր հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր հայի համար հայեցի կրթություն ստանալը՝ ինքնությունը պահպանելու անփոխարինելի միջոց: Չեմ կարող իմ շնորհակալությունը չհայտնել այն ծնողներին, որոնք երեխաներին այս դպրոցն են բերում, որոնք վստահում և հավատում են մանկավարժական այս կոլեկտիվին:

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բարերար Գևորգ Արաբյանին, ով իր վրա վերցրեց դպրոցի շինարարության հիմնական ծախսերը, Գերաշնորհ Տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին՝ ծրագիրը գլխավորելու և ավարտին հասցնելու համար, ինչպես նաև բոլոր նրանց, ում անմիջական ջանքերի և իրականացրած կազմակերպչական աշխատանքների շնորհիվ կյանքի կոչվեց այս չափազանց կարևոր նախաձեռնությունը:

Սիրելի՛ ներկաներ

Երախտագիտության իմ խոսքն եմ հղում նաև Ֆրանսիայի Հանրապետության իշխանություններին ու ժողովրդին՝ ֆրանսահայ համայնքին ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Ֆրանսիան առաջիններից էր, որ պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, և այսօր էլ շարունակում է ժխտողականության դեմ պայքարը: Այս հանդիսավոր պահին իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, պարո՛ն վարչապետ, որ այստեղ եք, և Ձեր ջերմ վերաբերմունքը մշտապես զգում է մեր համայնքը:

Պարո՛ն քաղաքապետ, զգացված ենք Ձեր՝ բնակիչների նկատմամբ ունեցած հոգատար և մարդկային վերաբերմունքի համար: Եվ վերջապես իմ շնորհակալությունն եմ հայտնում պարոն Ռուքեին, որը մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է:

Թանկագի՛ն բարեկամներ

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ կրթօջախի բացման առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ, անկոտրում կամք և անսպառ եռանդ՝ ի շահ ֆրանսահայ համայնքի զորացման և հայ-ֆրանսիական ջերմ ու բարեկամական հարաբերությունների է´լ ավելի խորացման:
Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը
Կեցցե՛ Հայաստանը
Կեցցե՛ Ֆրանսիան»:

Դպրոցաշինության, հայ մշակույթի զարգացման և հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարերար Գևորգ Արաբյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Ելույթով հանդես է եկել նաև Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը: Իր ելույթում նա նշել է. «Ես երջանիկ եմ, որ այսօր Ալֆորվիլում եմ և ուրախ եմ, որ մասնակցում եմ հայկական դպրոցի բացմանը, քանի որ դպրոցի բացման արարողությունը շատ կարևոր պահ է երկրի համար, այն մատնանշում է երիտասարդության ներկայությունը և ազգային արժեքների պահպանումը»:

Նա նշել է, որ իրենք մշտապես պետք է լինեն երիտասարդների կողքին, քանի որ նրանք են երկրի ժառանգորդները: Ֆրանսիայի վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել պարոն Արաբյանին և ճիշտ համարել դպրոցի անվանակոչումը Գևորգ Արաբյանի անունով: Նրա խոսքով հայկական վարժարանը պայմանագիր ունի ֆրանսիական պետության հետ և հավասարազոր ուժ ունի ֆրանսիական ազգային կրթական համակարգում:

«Այն փաստը, որ հայկական դպրոցի բացումը համընկնում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, շատ կարևոր և խորհրդանշական իմաստ ունի: Այս տարի Ֆրանսիայի նախագահն ապրիլի 24-ին հայ ազգի կողքին էր՝ Երևանում: Իսկ ես Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, ևս հայ ազգի կողքին էի: Ֆրանսիայի համար շատ կարևոր է ցույց տալ , որ մենք հայերի կողքին ենք, քանի որ հայ ժողովուրդը շատ է տառապել և այն, ինչ տեղի է ունեցել, ես դա կոչում եմ ցեղասպանություն, այո՛, դա ցեղասպանություն էր և մենք պետք է միասին պայքարենք ցեղասպանության ժխտողականության դեմ», – նշել է Մանյուել Վալսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում