Monday, 13 07 2026
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր

Ոչ թե էլեկտրաէներգիայի սակագին, այլ ռուսական պետությանը վճարվող տուրք

Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը և հերթական անգամ կրկնել այն հիմնավորումները, որոնք ստիպել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ որոշում կայացնել:

Ինչպես հայտնի է, այդ պատճառները երեքն են՝ 2013-14թթ. սակավաջրությունը, ՀԱԷԿ-ի նախատեսվածից ավելի երկար չաշխատելը և դրամի արժեզրկումը: Վարչապետը նաև հայտարարել է, որ ՀԷՑ-ում առկա հնարավոր չարաշահումները, սպառողի և տեսուչի միջև հանցավոր համաձայնության արդյունքում առաջացած կորուստները և ընկերության կողմից կատարվող ճոխ ծախսերը կամ վճարվող բարձր աշխատավարձերը չեն մտել սակագնի մեջ, այլ ազդել են ընկերության շահույթի կրճատման վրա: Այսպիսով, վարչապետը հասկացրել է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը օբյեկտիվ պրոցես է և չի կարող կասեցվել: Միակ լուծումը, որ նա առաջարկել է սոցիալապես անապահով և նպաստառու 105 հազար ընտանիքների սոցիալական նպաստը 2 հազար դրամով ավելացնելն է:

Արդյոք սա կարո՞ղ է բավարար լուծում համարվել և կարո՞ղ է հանդարտեցնել հանրային դժգոհության ալիքը: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը համարում է, որ այդ 2 հազարը փոխատուցում չի կարելի համարել, քանի որ իրականում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում բարձրանալու են մյուս ապրանքների և ծառայությունները գները: «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքը խիստ շոշափելի զգացվելու է նաև մյուս ապրանքների և ծառայությունների գնի բարձրացման վրա: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ օգոստոսի 1-ից հետո սկսելու են ավելի վատ ապրել, ավելի աղքատ ապրել: Կառավարությունը չի կարող համարել, որ եթե ինքը սոցիալական նպաստի չափը 2 հազար դրամով բարձրացնում է, ապա դրանով լուծվում են սոցիալապես անապահով խավի խնդիրները»:

Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը արդեն տևական ժամանակ պայքարում է, որ պահանջը դրվի ոչ թե էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելը, այլ էլեկտրաէներգիայի տնտեսագիտորեն ճիշտ հաշվարկված սակագնի սահմանումը: «Երբ սկսում են բացատրել, որ այդ 6,93 դրամի թանկացումը անհրաժեշտություն է, թե այդ գումարից որքանը ինչին է ուղղվելու, ես չեմ ուզում նման բանավեճի մեջ մտնել: Ես ասում եմ, որ պետք է սկսել գործող 42 դրամից, և հասկանալ, թե արդյոք այդ 42 դրամն արդարացի՞ սակագին էր, որից հետո միայն պետք է անցնել 6,93 դրամի քննարկմանը»:

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարություններին, որ չարաշահումներն ու հանցավոր գործարքները չէին կարող անդրադառնալ սակագնի վրա, որ դրանք ընդամենը արվել են կազմակերպության շահույթի նվազեցման հաշվին, ապա այդ պնդումները ևս տրամաբանական չեն թվում: ՀԷՑ-ը, ըստ էության, չունի շահույթ, այս ընկերությունը տևական ժամանակ աշխատում է վնասով:

Հենց դրա արդյունքում է, որ ընկերությունը 23 մլրդ դրամից ավելի պարտք է կուտակել էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին, և 83 մլրդ դրամից ավելի վարկային պարտավորություններ ունի, որոնք նա այլևս ի վիճակի չէ սպասարկել: Հայաստանի իշխանությունները էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնում են, որպեսզի ՀԷՑ-ը կարողանա վճարել իր պարտքերն ու մարել վարկային ռեսուրսները: Բայց եթե ՀԷՑ-ը անարդյունավետ ծախսեր չկատարեր, չունենար մեծ կորուստներ ու չհիմնավորված բարձր աշխատավարձեր, ապա կարող էր այդ գումարներն ուղղել առկա պարտավորությունների մարմանը:

Պետք է հասկանալ նաև, որ ՀԷՑ-ի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը վաղուց արդեն տնտեսական հարց չէ և չի կարելի դիտարկել միայն տնտեսական հիմնավորումների ենթատեքստում: Էլեկտրաէներգիայի սակագնի հարցը վերածվել է Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների առարկայի, քանի որ ՀԷՑ-ի սեփականատեր ռուսական պետությունը սկսել է գիտակցել, որ հայ հանրությունը այլևս թույլ չի տալու, որ ՀԷՑ-ն անվերջ աշխատի հայ սպառողների գրպանի ու նյարդերի հաշվին, որ չի կարելի անընդհատ ճնշել Հայաստանի իշխանությանը, որպեսզի նա կատարի ռուսական ընկերության ցանկացած քմահաճույք, այդ թվում՝ սակագինը ամեն տարի բարձրացնելու տեսքով:

Անգամ եթե սակագինը մնա նույնը և Հայաստանի իշխանությանը հաջողվի բռնության միջոցով ճնշել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները, ապա միևնույն է՝ դա ծանր հետք է թողնելու հայ հանրության գիտակցության մեջ: Յուրաքանչյուր ամիս վճարելով էլեկտրաէներգիայի վճարը, յուրաքանչյուրը հասկանալու է, որ ինքը յուրօրինակ տուրք է վճարում ռուսական պետությանը, և օգտվելու է ցանկացած առիթից ռուսական կախվածությունից ազատվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում