Գիտնականները խորհուրդ են տվել ցույց տալ «Ինտերստելար» ֆիլմը միջնակարգ դպրոցի ֆիզիկայի դասերի ժամանակ: Ֆիլմն արժանացել է գովասանքի հավանականության տեսության մատչելի բացատրության համար, ինչպես նաև որդնախոռոչների պատկերման բարձր գիտական ճշգրտության մեջ: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ֆիլմի գիտական խորհրդատուն է հայտնի ֆիզիկոս-տեսաբան Քիպ Թորնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից: Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի հետ նա ջանացել է հնարավորին չափ շատ գիտական փաստեր ընդգրկել ֆիլմում, որպեսզի ոգևորի նոր սերնդին նվաճելու տիեզերքը:
Ֆիլմում որդնախոռոչները տարածության մեջ այնպես են պատկերված, ինչպես այն կտեսներ դրա մոտ գտնվող մարդը: Նոլանը նշում է, որ ժամանակակից ֆիլմում գիտական անճշտություններ այլևս չի կարելի թույլ տալ:









































