Monday, 20 07 2026
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան

Պատվոգրեր ու շնորհակալագրեր՝ բուժաշխատողներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել Երևանի բժշկական հաստատությունների, այդ թվում համաբուժարանների ու բժշկական կենտրոնների երեք տասնյակից ավելի բուժաշխատողների՝ բարեխիղճ ու անմնացորդ նվիրումով աշխատանքի համար։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Դավիթ Օհանյանը շնորհավորել է բուժաշխատողներին ու շնորհակալություն հայտնել նվիրված և բարեխիղճ աշխատելու համար։

«Հարգելի՛ բուժաշխատողներ։ Ձեզ է վստահված կարևորագույն ոլորտներից մեկը, որ հոգում է մեր բնակչության առողջության մասին։ Այսօր քաղաքապետարանը մեծ ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի առողջապահության ոլորտում՝ ուղղված համակարգի առաջընթացին ու բնակչության առողջության բարելավմանը։ Եվ շատ ծրագրերում քաղաքապետարանը զգում է ձեր սատարումը, հատկապես քաղաքապետարանի իրականացրած բուժակցիաների օրերին, որից հերթականը օգոստոսին կմեկնարկի։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք և շնորհավորում ենք»,- նշել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի հատուկ պատվոգրով են պարգևատրվել «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն Անուշ Բունիաթյանը, Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Ի դեպ, «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ի և Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենները առաջիններն են, ովքեր պարգևատրվում են այս պատվոգրերով։

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի «Պատվավոր բժիշկ» հուշամեդալով է պարգևատրվել «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն Մկրտիչ Մկրտչյանը։

Բուժաշխատողներին շնորհավորել և պատվոգրեր է հանձնել նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։

«Շնորհավորում եմ ձեզ նաև առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անունից և շնորհակալություն հայտնում համակարգում կատարած ձեր մեծ ներդրումի համար։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության և Երևանում գործող բոլոր բուժհաստատությունները մեծ նշանակություն ունեն համակարգում։ Առողջապահության նախարարության քաղաքականությունը շատ որակյալ ու հմտորեն է իրականացվում Երևանում, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի ջանքերով։ Այս կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետին՝ ոլորտի նկատմամբ շատ ուշադիր գտնվելու համար»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ապա առողջապահության նախարարության պատվոգրերով պարգևատրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանին, ինչպես նաև Երևանի մի շարք բուժհաստատությունների, այդ թվում և համաբուժարանների բժիշկների ու երկարամյա վաստակ ունեցող բուժքույրերի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում