Friday, 10 07 2026
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը

Պետպարտքի տարանջատումն էական չէ ԱՄՀ-ի համար. Թերեզա Սանչեսը կառավարության ներկայացրած նախագծի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում ԱՄՀ գրասենյակի ղեկավար Թերեզա Սանչեսը:

– Տիկին Սանչես, Արժույթի միջազգային հիմնադրամն ինչպե՞ս է գնահատում պետական պարտքի շեմն ընդլայնելու մասին կառավարության նոր նախաձեռնությունը:

– Դա շատ կարևոր հարց է, մենք ուսումնասիրում ենք նախագիծը: Որքան որ ես եմ հասկացել՝ օրենքի նախագծով փորձ է արվում այլ երկրների օրինակով տարանջատել Կենտրոնական բանկի ու կառավարության պարտքերը: Սակայն ԱՄՀ-ի համար, մեր վերլուծությունների համար էական չէ այդ պարտքերի տարանջատումը: Մեր համոզմամբ՝ այդ պարտքը դիտարկելի է որպես մեկ ամբողջություն:

– Այսինքն՝ ԱՄՀ-ն շարունակելու է ընհանո՞ւր պարտքը դիտարկել:

– Այո՛, ընդհանուր պարտքը: Այդ տարբերակումը՝ Կենտրոնական բանկի և կառավարության պարտքի տարանջատումը, շատ էական է թափանցիկության համար: Այն շատ կարևոր է միջազգային փորձի տեսանկյունից: Բայց նորից եմ կրկնում, մենք Հայաստանի պարտքը դիտարկում ենք որպես մեկ ընդհանուր:

– Հայաստանի պետական պարտքը կազմում է Համախառն ներքին արդյունքի մոտ 50 տոկոսը: Ինչպե՞ս եք գնահատում այդ մակարդակը:

– Այո՛, մենք դա լավ գիտենք: Պետք է նշել, որ սա արդեն անհանգստացնող սահման է: Մենք առաջարկում ենք, որ պարտքի այդ մակարդակն իջեցվի:

– Չե՞ք կարծում, որ վերը նշված նախագիծը կնպաստի, որ ՀՀ կառավարությունն ավելի շատ պարտք ներգրավի:

– Ո՛չ: Քանի որ սա միայն պարտքի տարբերակում է, ընդհանուր պարտքի վրա չի կարող ազդել:

– Նման մակարդակի դեպքում, երբ ՀՀ պետական պարտքը արդեն ՀՆԱ-ի 50 տոկոսն է կազմում, միջազգային կառույցները Հայաստանին ավելի՞ թանկ վարկեր կտան:

– Բայց ընդհանուր պարտքը, միևնույն է, չի փոփոխվի, ընդհանուր գնահատումները մնում են նույնը, և չեմ կարծում, որ վարկերի տոկոսը բարձրանա, քանի որ Հայաստանի վճարունակությունը նույնն է մնում:

– Իսկ պարտքի նման մակարդակից հետո հնարավո՞ր է, որ միջազգային ֆինանսական կառույցները վտանգավոր համարեն Հայաստանին նոր վարկեր տալը:

– Ո՛չ, չեմ կարծում: Հայաստանի համար կարևոր է ունենալ վստահելի միջնաժամկետ ֆիսկալ ծրագիր, և Հայաստանն ունի այդպիսի ծրագիր մեր աջակցությամբ: Կարևոր է ունենալ պետական բյուջեի դեֆիցիտի նվազեցման ծրագիր: Սա ծրագրի շրջանակներում է, և ԱՄՀ-ն երաշխավորում է դա:

– Հունաստանում էլ էր երաշխավորում:

– Ո՛չ, նույն խնդիրը չէ: Հունաստանը շատ ավելի ծանր վիճակում էր, մինչդեռ Հայաստանը բավականին լավ վիճակում է:

– ԱՄՀ-ն կանխատեսում է, որ Հայաստանն այս տարի տնտեսական անկում է ունենալու, մինչդեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ կունենանք մի քանի տոկոս աճ: Ո՞ր կանխատեսումն է ավելի իրատեսական:

– Մենք արդեն փոխել ենք մեր կանխատեսումը և այլևս բացասական չենք տեսնում: Քանի որ Ռուսաստանում կայունանում են նավթի գները՝ 120-ից 60 դոլարի շրջանում: Ռուսաստանի շինարարության ծավալները առաջին եռամսյակում կայունացել են 1,9 տոկոսի շրջանում: Մենք կարծում ենք, որ Հայաստանի տնտեսությունը անպայման անկում կունենա, բայց ոչ այն չափով, ինչ չափով նախապես կանխատեսում էինք:

– Իսկ ինչքա՞ն անկում կունենա:

– Մենք մեր նոր կանխատեսումները կատարելու ենք սեպտեմբերին, քանի որ այդ աճը կախված է վարվելիք քաղաքականությունից: Եվ քանի որ Հայաստանի տնտեսական զարգացումները կապված չեն միայն Ռուսաստանի հետ, շատ կարևոր է նաև, թե Հայաստանն ինչ քաղաքականություն կիրականացնի:

– Ի՞նչ նկատի ունեք: Հայաստանն ի՞նչ քաղաքականություն պետք է վարի:

– Առաջնայինը ֆիսկալ քաղաքականությունն է: Այս տարի բյուջեի դեֆիցիտի մակարդակն ավելի բարձր կլինի: Եվ դա կնպաստի, որ Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանի տնտեսական շոկերից քիչ տուժի: Որոշակի ծրագրերում պետությունը պետք է բարձրացնի իր կապիտալի մակարդակը: Եվ այդ քաղաքականությունը կնպաստի, որ փոխհատուցվի մարդկանց եկամուտների նվազումը: Սեպտեմբերին Վաշինգտոնից մեզ նոր թիմ է միանալու: Եվ նրանք նոր կանխատեսումներ կանեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում