Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սահմանադրական բարեփոխումները միտված են քիչ ծախսով գործող քաղաքական էլիտայի վերարտադրությանը

«Առաջին լրատվական»ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության «Ապելա» ինստիտուտի տնօրեն, սահմանադրագետ Արմեն Մազմանյանը։

-Երկար ընդհատումից հետո  վերադառնանք սահմանադրական բարեփոխումների այն գործընթացին, որի համար բեկումնային եղավ փետրվարի 12-ը: Այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 12-ին, դրանից հետո տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները թույլ տվեցին իշխանություններին կարծես թե հասնել պսևդո համաձայնության: Կարո՞ղ ենք ասել, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, և բարեփոխումների համար անհրաժեշտ այդ կոնսոլիդացիան իշխանությունների համար հնարավոր է եղել գոնե ձևակերպել, ստանալ և մենք կկարողանանք ժամանակացույցով պայմանավորված ամբողջ գործընթացը մինչև վերջ առաջ մղել:

-Ցավոք սրտի, հենց մենքի գաղափարը մեր մեջ թույլ է զարգացած: Իշխանություն-ժողովուրդ և ընդհանրապես ժողովրդի մեջ ինչ-որ ինքնորոշվող միավորի տարրը այնքան թույլ է, որ կարծում եմ ասել, որ մենք ինչ-որ մի ճանապարհի վրա ենք, սխալ կլինի, հատկապես սահմանադրական բարեփոխումների դեպքում, երբ դա մի գործընթաց է, որ էլիտայի կողմից է ուղղորդվում:

Բայց ընդհանրապես աշխարհում այդպես է: Սա նաև քաղաքական էլիտայի հիմնական գործառույթն է:

-Բայց տարբեր երկրներում դրսևորումները տարբեր են: Զարգացած ժողովրդավարական երկրներում կարող ենք խոսել էլիտաների մասին, և այնտեղ էլիտան այդքան միատարր չէ: Ի վերջո այդ էլիտան որոշակի լծակներով հաշվետու է նաև ընտրողին, հանրությանը, մինչդեռ մեր դեպքում դրանք շատ թույլ են արտահայտված:

Իսկ քաղաքական համաձայնության մասո՞վ:

-Չգիտեմ ինչին եք հղում կատարում, բայց ես քաղաքական համաձայնություն սահմանադրական բարեփոխումների շուրջ չեմ տեսել: Կա համաձայնություն իշխող կուսակցության կողմից:

Հիմնական հակառակորդ ԲՀԿ-ն և նրա առաջնորդը դուրս դրվեցին քաղաքական պայքարից: Դրանից հետո քաղաքական ուժերը հերթով նույն օրը նախագահական նստավայրում, ըստ էության, քննարկեցին Սերժ Սարգսյանի հետ իրենց մասնակցել-չմասնակցելու ձևաչափերը, կեցվածքը: Ըստ ամենայնի՝ նաև իշխանությունների համար ընդհանուր տպավորություն ստեղծվեց, որ քաղաքական դաշտը այս կամ այն կերպ այլևս գործընթացի մեջ է:

-Համաձայն եմ, սակայն վստահ չեմ, որ այդ հանդիպումները կարող ենք մեկնաբանել, որ դրանք հանգեցնում են մեկ հայտարարի գալու քաղաքական դաշտի այս խաղացողի կողմից:

Իշխանությանը, հակառակը,  քաղաքական ուժերի մեկ հայտարարի գալը կարծես թե պետք էլ չի, կարևորը որպեսզի դրական կամ բացասական իրենց դիրքորոշումներով լինեն գործընթացի մեջ, չբոյկոտեն գործընթացը: Բոյկոտն է, որ իշխանությունների համար ամենաանընդունելի կեցվածքն է:

Միգուցե ավելի ուշ մենք կարող ենք տեսնել բոյկոտ: Թերևս ես կարծում եմ, հենց այն փաստը, որ տարբեր ուժեր կլինեն այդ գործընթացում բավական դրական է: Ի վերջո շատ կարևոր է, որ քաղաքական ուժերը դիալոգի, երկխոսության մեջ լինեն:

Մանվանդ, որ իշխանությունների համար այս գործընթացի մեջ քաղաքական ուժերի ներգրավումը հաջորդ համապետական ընտրություններում հենց այդ քաղաքական ուժերին խաղի մեջ դիտարկելու հնարավորություն է տալիս:

-Չի բացառվում նաև, որ եթե նոր ուժեր լինեն, հաջորդ համապետական ընտրություններում նրանք այս գործընթացին հենց սկսզբից չմասնակցելու ուժով կարող են ինչ-որ թույլ օղակ հանդիսանալ:

Մասնագիտական հանձնաժողովի կողմից մինչ օրս արված հայտարարությունները՝ մեկ ասվեց, որ այլևս որոշումը կայացված է, տեքստը հիմնական որի վրա աշխատում են հանձնախմբի անդամները, դա խորհրդարանական կառավարման ձևաչափն է, որից հետո Սահմանադրական դատարանի նախագահ, հանձնախմի ղեկավար Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ այդպիսի բան չկա: Այս տարբեր տեսակետներն ինչի՞ մասին են վկայում:

-Ինձ մոտ էլ նույն տպավորությունն է, որ խորհրդարանական կառավարման անցնելու կապակցությամբ, այնուամենայիվ, կարծում եմ՝ կայացված որոշում է: Ուրիշ բան, որ դա կայացված որոշում է նախագծային փուլի համար, և ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, այնուամենայնիվ, տպավորությունն այնպիսին է, որ դա առաջարկություն է, և դա պետք է քննարկել:

-Բայց զգացողություն ունեք, որ քաղաքական որոշումը արդեն կայացվա՞ծ է:

Ըստ իս՝ կայացված է այն որոշումը, որ նախագծման փուլում հանձնաժողովը որպես հիմնական ստրատեգիական որոշում կայացրել է խորհրդարանական համակարգին անցումով: Կարծում եմ՝ շուտով կտեսնենք բուն նախագիծը, և ես վստահ եմ՝ այնտեղ խորհրդարանական համակարգի նախագիծ կտեսնենք:

Որո՞նք են այն գլուխները, հիմնական կետերը, որոնք անքննելիորեն պետք է տեղ գտնեն նոր սահմանադրության մեջ, անկախ նրանից, որ Հայաստանը ԵՏՄ-ի մեջ է, որտեղ հիմնականում ավելի ավտորիտար ռեժիմներ են, և հնարավոր է, որ օրինակ Հայաստանը, ինչ-որ առումով ավելի նահանջի իր ժողովրդավարության, մարդու իրավունքների ազատությունների մասով: Պատկերացումները, որոնք միշտ առկա են եղել մեր սահմանադրությունների մեջ՝ և՛ 95 թվականին, և՛ 2005-ին ընդունված փաստաթղթերը. դրանք շատ հիմնական բաղադրիչներ են եղել մայր օրենքում: Կարո՞ղ են դրանք որևէ ձևով ավելի մեղմվել, ավելի թուլացվել, այդ դրույթները այնքան չկարևորվել նոր փաստաթղթում, թե՞ դրանք այն դրույթներն են, որոնք ի վերջո թույլ են տալու միջազգային հանրության, Վենետիկի հանձնաժողովից և մյուս կառույցերից անհրաժեշտ քարտբլանշը ստանալու:

-Կարծում եմ ավտորիտարիզմի և ժողովրդավարության մակարդակը, այնուամենայնիվ, սահմանադրական տեքստի հետ ուղղակի կապել պետք չէ: ԵՏՄ երկրների սահամադրությունները ժողովրդավարական համակարգ են նախատեսում, մինչդեռ փաստացի, նույնիսկ մեր թերի ժողովրդավարական զարգացման մակարդակով մենք ԵՏՄ բոլոր երկրներից մի քայլ, եթե ոչ երկու քայլ առաջ ենք: մինչդեռ սահմանադրական մակարդակներում բոլոր երկրները կատարյալ լեզվով գրած սահմանադրություններ ունեն: Այլ բան է, որ, այո, սահմանադրական գործընթացը միգուցե որոշակի, եթե ոչ ուղղակի, կապ ունի ԵՏՄ հետ՝ կապված զարգացումների հետ: Խնդիրն այն է, որ ԵՏՄ անդամակցումը մեր իշխանություններին որոշակի քարտբլանշ է տալիս, այն առումով, որ այլևս ժողովրդավարական զարգացումների հեռանկարը միգուցե պարտադիր չէ կամ առաջնային չէ:

Միգուցե կանաչ լույս կարող էր դա տալ այն գործընթացներին, որոնք պարտադիր չէ, որ ժողովրդավարական տենդենցներ ունենան:

-Դուք չե՞ք բացառում, որ կարող է վերատեսության ենթարկվեն այնպիսի դրույթներ, ինչպիսին մարդու իրավուքների, ազատությունների, տեղաշարժների հավաքների:

-Վստահ եմ, որ սահմանադրական տեքստով դա չի արտահայտվի: Սահմանադրական այս բարեփոխումների արդյունքում ունեցած տեքստը այդպիսի ակնհայտ հակաժողովրդական դրույթներ չի ունենա: Այնուամենայնիվ կառավարման ձևի փոփոխությունը փաստացի ազդեցություն կարող է ունենալ քաղաքական գործընթացների վրա, ինչը ես նախկինում փորձել եմ վերլուծել և այդ վերլուծության մեջ մինչ օրս համոզված եմ, որ, այո, ժողովրդավարական հեռանկարի համար կառավարման համակարգի փոփոխությունը այնքան դրական ազդեցություն չի ունենա, այլ հակառակը, կան վտանգներ, կարծում եմ, որ կամրապնդվեն միակուսակցական համակարգի հիմքերը: Պյուրալիզմի հիմքերը համենայնդեպս առաջիկայում ավելի թույլ կլինեն:

-Ինչպես է իշխանություններին հաջողվում համոզել եվրոպացիներին, Վենետիկի հանձնաժողովին և ստանալ դրական կարծիք այս ամենի վերաբերյալ:

Սկսենք նրանից, որ կարծիքը դրական չի եղել: Այնուամենայնիվ, որքանով դրական է եղել, դրա պատճառն այն է, որ նույնիսկ եվրոպացիների մոտ կան որոշակի կարծրատիպեր: Դրանցից մեկն այն է, որ խորհրդարանական կառավարումը ավելի շատ է ասոցացվում ժողովրդավարության հետ: Կա նաև մեկ այլ պարզ իրողություն: կիսանախագահական համակարգը, հիմա շատ մոդայիկ է, հատկապես Հյուսիային Աֆրիկայում, Թունիսում կան մի շարք հետազոտություններ, այնտեղ առաջարկվում է կիսանախագահական, որպես իշխանությունը կիսելու համար ամենանպատակահարմար մոդել, որովհետև փաստացի գործադիր իշխանությունը կիսվում է: Դա մի համակարգ է, որտեղ տարբեր քաղաքական ուժեր պետք է նստեն միմյանց հետ, բանախոսեն, և կառավարումը կատարվի համենայնդեպս քաղաքական ուժերի երկխոսության միջոցով: Միգուցե մեր համակարգը այդպիսին չի եղել տարիներ շարունակ:

Թունիսում և արաբական աշխարհի այլ երկրներում, ովքեր ձեռնարկել են սահամանադրական փոփոխություններ, նրանք արաբական գարնան հետևանքներն արդեն կրել են իրենց երկրների վրա և հասունացրել են սահմանադրական փոփոխությունների գնալու խնդիրը: Հայաստանում այդպիսի հասունացում քաղաքական հասարակական գետնի վրա մարդիկ չեն զգում, այսինքն՝ դրա անհրաժեշտությունը և այսօր դրա օրակարգ բերելու հրամայական ո՞րն է: Ինչո՞ւ այսպես սրընթաց որոշվեց, որ փաստաթուղթը պետք է արմատական վերատեսության ենթարկել, կառավարման համակարգը փոխել, եթե դա կապ չունի այն բոլոր կասկածների հետ, որոնց մասին խոսվում է, որոնք շարունակում են օդում կախված մնալ:

-Ես կարծում եմ, որ կապ ունի, քանի որ սահմանադրական բարեփոխման հետևում չի կարող չլինել քաղաքական օրակարգ: Քաղաքական օրակարգ կա և,  ըստ իս, այն միտված է գործող քաղաքական էլիտայի վերարտադրությունն ավելի հեշտացնելուն և նրա անխոչընդոտ կառավարելուն: Շատ տարածված է, հիմա բոլորը ասում են, որ իհարկե, բոլոր քաղաքական ուժերն էլ փորձում են վերարտադրվել, բայց կարծես թե վատ բան չկա: Վատ բանը նրանում է կայանում, որ օգտագործվում են սահմանադրական բարեփոխումները, որպեսզի ինչ-որ մի ուժին առավելություն տան այդ գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում