Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Քիմի գործն ու լոբբիի հաճույքը

Քիմ Քարդաշյանը կարծես թե կամաց-կամաց վերածվում է Հայ դատի խորհրդանիշի, ինչը միանգամայն նոր որակ է հաղորդոմ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, Հայ դատի համար մղվող սուրբ պայքարին: Միայն թե այդ որակը ոչ թե առավել լրջացնում և անկասելի է դարձնում պայքարը, այլ այն վերածում է պարզապես զավեշտի, ինչը կարելի է թերևս արձանագրել թուրքական որոշակի մարտավարության հաղթանակ:

Դժբախտաբար, Թուրքիային հաջողվեց խաղարկել Քիմի ակտիվությունը այդ հարցում և նրան ներքաշել գործընթացի մեջ հիմնովին, իրենց համար քաղաքական բարդ պայքարից այն վերածելով թեթև շոուի: Այդ մարտավարության մեջ բավական էական հանգրվաններից մեկը հանդիսացավ թուրքական Cosmopolitan ամսագրի ապրիլի համարի առաջին էջում Քիմ Քարդաշյանի լուսանկարը տպելու պարագան: Այսպես ասած հայկական կողմը, փոխանակ զերծ մնալու թուրքական խայծը կուլ տալուց, ոչ միայն կուլ տվեց այն, այլ նույնիսկ փորձում է անհույս ջանքեր գործադրել, որ մարսողության պրոբլեմներ առաջանան թուրքերի մոտ:

Դրա մասին է վկայում այն, որ իր լուսանկարը առանց թույլտվության տպագրելու դեմ Քիմի դժգոհությանը միացել է ամերիկահայ լոբբի ազդեցիկ կազմակերպություններից մեկը` Ամերիկայի հայկական համագումարը: Մինչդեռ, կա պարզ, նույնիսկ տարրական ճշմարտություն, որ մարսողության խնդիր լինում է նրանց մոտ, ովքեր ինչ որ բան են կուլ տալիս, այն էլ առանց ծամելու, ոչ թե նրանց մոտ, ովքեր տալիս են կուլ տալու այդ խայծը: Կարող է իհարկե տվողը դա չմարսել, բայց եթե դիմացինը ոչ թե կուլ է տալիս խայծը, այլ վերադարձնում: Իսկ ամերիկահայ լոբբին, ի դեմս իր ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի, խայծը կուլ է տալիս և Քիմի լուսանկարի առիթով պոլեմիկայի մեջ մտնում թուրքական կողմի հետ, փորձելով դա խաղարկել Հայ դատի գործընթացում և ապրիլի 24-ի համատեքստում:

Փաստորեն ամերիկահայ լոբբին այն աստիճան է սպառել իր քաղաքական զինանոցը, որ մնացել է շոուի հույսին և պատրաստ է առաջին իսկ հարմար առիթով կախվել Քիմ Քարդաշյանից` ինչպես և որտեղից որ պատահի, միայն թե կարողանա դրանով ուշադրություն հրավիրել հայկական խնդրի հանդեպ: Ինչ խոսք, ցանկացած պայքարում նոր մոտեցումների հարցը միշտ էլ կարող է արդիական լինել, և 21-րդ դարում կարելի է նաև գտնել կրեատիվ տարբերակներ` համաշխարհային նոր սերնդի ուշադրությունը հայկական հին խնդրի վրա բևեռելու համար: Բայց, նոր մոտեցումներն ու զավեշտը տարբեր բաներ են:

Մնում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես գա Քիմի լուսանկարի կապակցությամբ: Քիմն իհարկե կարող է հզոր զենք լինել թուրքերի դեմ պայքարում, հայկական հարցի կողմնակիցների բանակը համալրելով իր մարմնի միլիոնավոր երկրպագուներով, սակայն դա Քիմի անելիքն է, իր մարմնի շրջանակում, իսկ ամերիկահայ լոբբին ամենևին հարկավոր չէ մտնել Քիմի և նրա երկպրագուների արանքը կամ Քիմի ու թուրքերի արանքը, քանի որ դրանով նրանք ընդամենը Քիմի արած գործը կփչացնեն: Չէ որ ամերիկահայ լոբբի խնդիրը պետք է լինի ոչ թե պահանջատիրության բարդ գործընթացից հաճույք, այլ արդյունք ստանալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում