YouTube վիդեոհոսթինգում հրապարակվել է տեսանյութ՝ 8К UHD (7680 × 4320 պիքսել) որակով։ Այս մասին հայտնում է The Next Web պորտալը։
Ghost Towns անվանումով հոլովակում ցուցադրվում է լքված քաղաք, որով շրջում են տեսանյութի հեղինակները։ Հոլովակի նկարագրությունում նշվում է, որ այն նկարահանվել է RED Epic Dragon 6K-ի օգնությամբ, այնուհետև մոնտաժվել Adobe After Effects ծրագրով։
Վիդեոհոսթինգը հաստատում է, որ 8К ձևաչափով տեսանյութի ավելացման գործառույթը սպասարկվում է 2010 թվականից։ Տեսանյութը տեղադրվել է NeumannFilms-ի կողմից հունիսի 7-ին և արդեն հասցրել շուրջ 400 հազար դիտման արժանանալ։
8К-ն համարվում է 4К-ի իրավահաջորդը։











































