Հանրապետական խմբակցության անդամ Ռոբերտ Սարգսյանը համաձայն չէ, որ պատգամավոր դառնալու համար իրեն հովանավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հիշեցնենք. Ռոբերտ Սարգսյանը Տարոն Մարգարյանի աներձագն է և մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել թիվ 1 ընտրատարածքից՝ Ավան համայնքից:
«Ով է ասել, որ ինձ Տ. Մարգարյանն է հովանավորել: Ինձ հովանավորել 19 հազար ընտրող»,- հակադարձում է պատգամավորը:
Նա նաև համաձայն չէ այն կարծիքների հետ, թե իր ընտրության ժամանակ վարչական լծակներ և ֆինանսական միջոցներ են օգտագործվել: