Thursday, 16 05 2024
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել

Սա իսկական լրբի շառ է

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը։

Պարո՛ն Աբգարյան, Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը նոր բողոքի ալիք է բարձրացրել։ ՀԷՑ-ը փաստացի տարիներով զբաղվել է Հայաստանի էներգահամակարգի թալանով՝ կուտակելով մոտ քառորդ միլիարդ դոլարի պարտք: Փորձագետները նշում են, որ ռուսական պետական ընկերությունը պետք է հատուցի իր դուստր ձեռնարկության գործած սխալների կամ հանցագործության համար, կամ՝ «գույք պարտքի դիմաց», այն է. գույքը և ակտիվները հետ հանձնի Հայաստանի Կառավարությանը։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը և որքանո՞վ է այն իրատեսական։

-Միջազգային տարաբնույթ հարաբերություններում ես երբևէ լկտիության ու լպիրշության այսպիսի խայտառակ դեպքի որևէ հիշատակման չեմ հանդիպել: Սա իսկական լրբի շառ է: Ռուսները ոչ մի երկրում չէին համարձակվի այսպիսի խայտառակ վարքագիծ դրսևորել: Հայերն այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ իրենց նկատմամբ ռուսների այսպիսի վարվեցողությունը պայմանավորված է նրանց կողմից Հայաստանի քաղաքական սուբյեկտ հանդիսանալու և իրենց՝ հայերի քաղաքական ու քաղաքացիական հավակնություններ ունենալու լրջությունը չընկալելուց: Ռուսների համար այն առաջնահերթորեն կամազուրկ, վախկոտ, անպատվախնդիր, շահամոլ, խորամանկ, արագ ու հեշտ ձուլվող մարդկային անվտանգ նյութ ու ռեսուրս է: Ռուսների կողմից այսպիսի գնահատականի և դրանից բխող վերաբերմունքի արժանանալը հիմնավորապես մեր՝ հայերիս կողմից ավանդական «ազգային անվտանգության» կեղծ ու պատիր վարդապետությանը կառչած մնալու, սեփական ազգային շահերն անտեսելու և  ռուսների առջև ստրկամտության ու շնային հավատարմության մշտական դրսևորումների արդյունքն է: Հենց սա էլ այսօր շարունակվում է կոչվել «եղբայրական բարեկամություն»: Պատկերացնո՞ւմ եք, թե ռուսները ինչի՛ տեղ են դրել «խորամանկ» հայերին՝ իրենց թույլ  տալով նախ անթաքույց թալանել դոլարի հարյուրավոր միլիոններ, ապա լպիրշաբար պահանջել, որ այդ թալանը ձևակերպվի որպես Հայաստանի «պարտք» և, վերջապես, լկտիորեն առաջարկել էլեկտրաէներգիայի գների կտրուկ բարձրացման միջոցով ու ժողովրդի փողերով մարել այդ «պարտքը»: Սա որոշակիորեն առնչվում է  90-ակաների վերջին Քոչարյանի ձեռքով հայկական և ռուսական ինչ-ինչ ընկերությունների փոխադարձ պարտավորությունների զեղծարարական ձևակերպմանը՝ որպես Ռուսաստանի հանդեպ Հայաստանի 100 մլն դոլարի հասնող «պետական պարտք», որի հիման վրա էլ սկսվեց Հայաստանի արագացված գաղութացումը: Հանցագործության կոծկման կամ հարցերի «լուծման» ռուսական այս «տրամաբանության» ոլորտում եմ տեսնում նաև ռուս զինվորականների և դիվանագետների շրջանակներում նացիստական մոլագար վարքագծի առկայծումների և Հայաստանում ռուսական իրավապահների անօրինական առկայության և գործունեության բացատրությունը:

Այժմ համառոտ անդրադառնանք նրան, թե հայերը ներկա իրադրությունում ինչ կարող են անել ռուսների այս լրբենի պահվածքի պարագայում: Գործնականում՝ ոչինչ…:  Իհարկե, տվյալ կարգի հարցերի լուծման համար  ներկայումս տեսականորեն բազմաթիվ տարբերակներ կան, բայց դրանցից յուրաքանչյուրի իրականացման փորձը դեմ է առնելու միևնույն արգելքին՝ գործող իշխանության հակազգային ու դավաճանական այն կեցվածքին, որով նա հանդես է գալիս վերջին ավելի քան 15 տարում: Առանց այդ սարգսյանաքոչարյանական դավաճանական իշխանության տապալման անհնար է զսպել Հայաստանում թափառող ռուսական ընչաքաղց արջի անհագուրդ ախորժակը: Ուրեմն՝ առաջին վճռական հարվածը պետք է հասցնել դավաճանական իշխանությանը, որից հետո հնարավոր կլինի ռուսների հետ խոսակցություն վարել մեր ազգային շահերի և միջազգայնորեն ընդունված նորմերի պաշտպանության շրջանակում:

-Ռուսական կապիտալից, որը ձախողել է ամեն ինչ, և աշխարհում համարվում է ամենավատ կառավարողը, ինչպե՞ս է հնարավոր հետ վերցնել «գույք պարտքի դիմաց»-ը։ Դրա համար քաղաքական կա՞մք է պետք։

-Կրկնում եմ, դա առանց առաջնահերթ իշխանափոխության անհնարին է: Դրա համար  շտապ պետք է իրականացվի իշխանափոխություն, որը հիմնավորվում է ա) ղարաբաղյան կլանի իշխանության օրոք ՀՀ-ի արտաքին և ներքին քաղաքականության ռազմավարական խոշոր ձախողումներով, ծանր քրեա-քաղաքական հանցագործություններով, թալանչիական ու ռեպրեսիվ իշխանավարական համակարգի ստեղծումով և պետական դավաճանությունով, բ) երկրի և ժողովրդի տնտեսական ու սոցիալական համակարգերի շարունակական քայքայումով, ժողովրդի ծայրաստիճան աղքատացմամբ, 17 տարվա խաղաղության պայմաններում չընդհատվող զանգվածային աղետալի արտագաղթով, հայ ժողովրդի ինքնության արագացող աղարտումով: «Իր» ժողովրդի դեմ այսպիսի հանցագործություններ կատարած  ու կատարող իշխանությունն արդեն իր էությունը ցուցադրել է հենց այդ հանցագործությունները կատարելու միջոցով: Դա նրա շահն է, գոյաձևն ու ապրելակերպը: Նա ինքնուրույն ոչինչ անել չի կարող, էլ ո՞ւր մնաց սեփական կամք ունենալը:

Ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը արդարացնում այդպիսի կառավարումը։

-Զարմանում եմ Ձեր հարցի վրա, Դուք կոլաբորացիոնիստներից ուրիշ ի՞նչ եք պահանջում: Պարզ ասենք, ներկա իշխանության ծառայողներից շատերը համարում են, որ իրենք ռուսական պաշտոնյա են և կատարում են Մոսկվայից ուղարկված, թեկուզ հիմքում անհեթեթ, հրահանգները: Բա ինչո՞վ պարծենան իրենց տերը համարվող ռուս նացիստ Պուտինի առջև, եթե «մի գիշերվա» մեջ չեն կատարում մոսկովյան «հանձնարարականները»: Ի՞նչ է, չտեսա՞ք, թե ինչպիսի արագությամբ նրանք ՀՀ ԱԺ-ով հաստատեցին ԵԱՏՄ-ի փաստաթղթերի հազարավոր էջերում լցված, դեռ թթխմորի վիճակում գտնվող տարաբնույթ օրենսդրական ակտերը: Սա ձեզ ոչինչ չի՞ հուշել:

-Պարո՛ն Աբգարյան, հանրային դժգոհությունն այս անգամ էլ մեծ է։ Այս ճնշումը արդյոք իշխանություններին կստիպի՞ ՌԴ-ի առջև կոնկրետ խնդիրներ դնել՝ այս խնդրի հետ կապված։

-Ստրուկը կամ ճորտն անկարող են իրենց տերերին պահանջ ներկայացնել: Ո՞նց եք պատկերացնում՝ ամենօրյա ստորացումն ու արհամարհանքը հանդուրժողն ինչպե՞ս կարող է «խնդիրներ» դնել իր տիրակալի առջև: Ինչպե՞ս կարելի է իշխանությունը վստահել օտարամոլ, պատվազուրկ ու փալաս, կիսագրագետ, հանցագործ ու թալանչի ոչնչություններին և նրանցից ակնկալել երկրի և ժողովրդի շահերի պաշտպանություն: Ժողովուրդն ինքն իրեն խաբել չի կարող: Իհարկե, դրականորեն պետք է վերաբերվել ժողովրդական ճնշման միջոցով իշխանությունից զիջումներ կորզելու գաղափարին և դրա իրականացման գործողություններին: Բայց տվյալ դեպքում խնդիրն այն է, որ այս անգամ մեր ժողովրդի շահերը պետք է պաշտպանվեն ո՛չ միայն «մեր» փալաս ու պատվազուրկ կառավարության, այլև ռուսների ստոր ու լրբենի ոտնձգություններից:  Անկեղծ ասած՝ ես չեմ հավատում, որ ռուսների հետ կապված որևէ հարցում այդ «Ճնշումը» իշխանության կոշտ դիմադրությանը չհանդիպի: Դա երևաց Գյումրիում, կերևա նաև Երևանում: Ինչևէ, հարկավոր է էլ ավելի ուժեղացնել և բազմազանեցնել դրա ձևերը, որովհետև օրինակները քիչ չեն պատմության մեջ, երբ  մի փոքր  իրադարձությունը  հանգեցրել է մեծ փոփոխությունների: Բայցև պետք է գիտակցել, որ  «ճնշումը» ներկա իրադրությունում ամենաշատը կարող է առժամանակ ձախողել իշխանության հակաժողովրդական  հերթական քայլերից որևէ մեկը, որը դրական արդյունք է, բայց չի կարող լուծել երկրի և ժողովրդի առջև ծառացած որևէ արմատական հարց: Միաժամանակ  «ճնշման» մասնակիցներն ու ուղղորդողները պետք է ցրեն իրենց գործունեության հանդեպ այնպիսի տպավորություն առաջանալու կասկածը, թե մասնավոր հարցերում իրենց էպիզոդիկ հաղթական գործունեության արդյունքում հակաժողովրդական իշխանությունը, թեկուզև  հատվածական ու ժամանակավոր (առ այսօր իշխանությունն իր որևէ «զիջման» վերաբերյալ դեռևս չի հայտարարել, որ այն հանված է իր  օրակարգից) զիջումների գնով, շանս է ստանում իր հետագա հակազգային գործունեության շարունակման համար: Ձգտում եմ հասկանալ երիտասարդության մի մասի հակաքաղաքական ոգևորումները, բայցև չեմ կարող չարձանագրել, որ այս բոլոր նախաձեռնություններում վերջակետ դնողները հին կամ նոր քաղաքական ուժերն են լինելու, որոնց մեջ, ենթադրում եմ, որ կլինեն նաև այսօրվա  հակաքաղաքական բողոքավորներից ոմանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում