Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Էլցանցի լարերն ու բարակ թելերը

Այսօր Հայաստանի քաղաքացիները պատրաստվում են բողոքի երթ և ցույց անել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Թանկացման պատմությունն ըստ էության խոստանում է դառնալ Հայաստանում քաղաքականության և քաղաքացիականության կտրվածության հերթական լակմուսի թուղթը: Ոչ այն իմաստով, ինչպես որ փորձում են առավելապես ներկայացնել քաղաքական ուժերի և նրանց տարբեր ներկայացուցիչների ու համակիրների մեծ մասը, թե քաղաքացիականությունը խուսափում է քաղաքականությունից ինչ-որ նախապաշարումների կամ մտակաղապարների պատճառով: Իրականում կտրվածության պատճառն այն է, որ քաղաքականությունը չի արտացոլում այն օրակարգը, որն առաջնահերթ է քաղաքացիների համար, քաղաքականությունը չի սպասարկում արդյունավետ կերպով այն օրակարգը, որը կարևոր է քաղաքացիների համար, հուզում է նրանց, առնչվում անմիջականորեն:

Եվ այս առումով էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը աստիճանաբար վերածվում է հերթական լակմուսի թղթի: Խնդիրն այն է, որ էներգետիկ համակարգում առկա վիճակը հուշում է ոչ թե իշխանության ինչ-որ մի մտադրության մասին, այլ համակարգային մի ամբողջական արատի խորքային դրսևորում է, ամբողջական մի շղթայի ճգնաժամային օղակ, որն ի ցույց է դրել շղթայի ողջ արատավորվածությունը: Շղթա, որում ամեն ինչ փոխկապակցված է իրար, և եթե նույնիսկ փոխկապակցվածությունը, ըստ էության, որևէ կոնկրետ պատասխանատվություն կամ մասնակցություն չունի այն թալանին, որ կատարվել է ՀԵՑ-երում, այնուհանդերձ չի կարող իր ազդեցությունը չթողնել այդ թալանի հանդեպ քաղաքական հետևողական, լիարժեք վերաբերմունքի ձևավորման առումով:

Իսկ սա նշանակում է, որ այն հանգամանքը, որ, օրինակ, Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր դիրքորոշումներով հանդես եկող մի շարք գործիչներ կոնկրետ տնտեսական գործունեություն են ծավալում էներգետիկ համակարգում, անգամ այդ գործունեության ողջ անբասիրությամբ հանդերձ, ըստ էության, իր ազդեցությունը թողնելու է քաղաքական գործընթացների արդյունավետության վրա, քանի որ բասիր կամ անբասիր որևէ գործունեություն տվյալ դեպքում, շահերի առումով, գալիս և հանգում է ՀԷՑ-ին:

Եվ սա մի դրվագ է համակարգային այն փոխկապակցվածության, որն էլ Հայաստանում խորացնում է քաղաքական անարդյունավետության ճգնաժամը: Ու խնդիրը բոլորովին այն չէ, որ քաղաքական գործիչները որևէ սեփականություն ունեն համակարգում: Ավելին՝ նորմալ, կայացած երկրներում դա չէր կարող որևէ խնդիր լինել: Բայց երբ այդ երևույթը Հայաստանում է, այստեղ առկա համակարգային խնդիրներով ու մարտահրավերներով, հասարակության համար ծանր հետևանքներով, այդ երևույթն ինքնին արդեն դառնում է խնդիր, որը չի կարող օբյեկտիվորեն չհանդիսանալ ընդհանուր քաղաքական գործընթացի հանրային արդյունավետությանը խոչընդոտող և գործընթացը ըստ էության հասարակական առաջնահերթություններից կտրող գործոն: Եվ սրա մասին չմտածելը, սա չնկատելը չի կարող բերել որևէ լավ ու դրական զարգացման:

Նմանօրինակ դրվագները շատ են, թեկուզ միայն անցնող շաբաթվա կտրվածքով: Աղքատության 32 տոկոսի, տնտեսական վատթարագույն կանխատեսումների և լրջագույն մարտահրավերների պարագայում խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները նոր մեքենաներ են ստանում: Այսինքն՝ խորհրդարանական խմբակցությունները, այդ թվում՝ նրանք, որոնք պարբերաբար խոսում են պետական միջոցների մսխման, թալանի անթույլատրելիության ու հանցավորության մասին, պետական անարդյունավետ ծախսերի մասին, ըստ էության, իրենք են ներգրավվում այդ համակարգ և՝ առանց որևէ դժգոհության ու մերժումի: Այդ դեպքում, ստացած միլիոնավոր դրամների արժողության մեքենաների մոտ քանի՞ լումայի արժեք է ստանում այդ խմբակցությունների ընդդիմադիր գործունեությունը:

Խոսք անգամ չի կարող լինել այդ իրողության և իշխանության տարածի ու վայելածի համեմատության մասին, սակայն բանն այստեղ արդեն ծավալները չեն, բանը երևույթն է, որը համահարթեցնում է քաղաքականությունը և դնում անհրաժեշտ արգելապատնեշները, առավել ևս, որ իշխանությունների խնդիրը ընդդիմությունը վերացնելը չէ, այլ կառավարող արգելապատնեշներ սահմանելը և դրա միջոցով ընդհանուր դաշտ ձևավորելը, ինչպես, օրինակ, ձևավորվում են ընդհանուր գործուղումային պատվիրակություններ տարատեսակ երկրներ:

Թե ինչով է Հայաստանը շահում այդ գործուղումներից, որևէ ցուցիչ չկա, փոխարենը առաջանում են ընդդիմության չափման և կառավարման ցուցիչներ իշխող համակարգի համար, առաջանում է համակարգային ընդդիմություն երևույթը, ընդդիմության ցանկությունից և նպատակներից՝ կամա թե կամա: Սա աներևույթ մոգական մարտավարություն է, որին հրաշալի տիրապետում է Հայաստանի իշխող համակարգը, և ընդդիմադիր ուժերի ու գործիչների ճնշող մեծամասնությունը տարիների ընթացքում պարբերաբար հայտնվում է հիպնոսացման վիճակում՝ նույնիսկ անկախ իր կամքից տրվելով խաղի այն կանոններին, որը հաստատել է համակարգը քաղաքականության մեթոդաբանության առումով:

Հնարավոր չէ գործող համակարգին համակարգային դիմադրություն ցուցաբերել՝ տարբեր տրամաչափի թելերով ու մասնակցությամբ ներգրավվելով այդ համակարգի կենսակերպին: Իսկ առանց համակարգային դիմադրության՝ գործող համակարգի հեռացումը գործնականում անհնար է: Ահա թե ինչու քաղաքացիները կտրվում են քաղաքական ընդդիմությունից և կտրված են լինելու, քանի դեռ քաղաքական ընդդիմությունը չի կտրել իր թեկուզ բարակ թելերը իշխանությունից, կամ չի ձևավորվել այդ թելերը չունեցող ընդդիմություն:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում